Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:00 17-08-2024

Սեպտեմբերի 1-ին տաքսու վարորդները կառավարությանը կասեն՝ միտինգն ինչ է․ հարցում՝ ՀԴՄ-ի մասին

2024 թվականի սեպտեմբերից Հայաստանում կսահմանվեն տուրքեր առցանց տաքսիների համար։

Պահանջ կլինի կլինի նաև տաքսիներում ՀԴՄ-ներ ունենալ և էլեկտրոնային կտրոն տրամադրել։ Եթե վերը նշված պահանջները չկատարվեն, կկիրառվեն վարչական տույժեր։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և տաքսու վարորդներից հարցրել, թե ինչպե՞ս են վերաբերում նրան, որ պետք է ՀԴՄ-ներ տրամադրեն ուղևորներին։ Տաքսու վարորդներից մեկն ասաց, որ ուրիշ աշխատանք կգտնի․

«Չենք աշխատի էլ»։

Մեկ այլ վարորդ էլ պատասխանելով հարցին ասաց, որ, եթե կառավարությունն այդպես է պահանջում ապա իրենք դա կանեն։

Տաքսու վարորդներից մեկն էլ դժգոհեց ՀԴՄ-ի որոշումից․

«ՀԴՄ սիստեմով չի աշխատի, եթե պատկան մարմինները լսում են, ապա թող գան, նստեն մեքենայի ղեկին ու տաքսի վարեն ու աշխատեն։Թող գա սեպտեմբերի 1-ն այդ ժամանակ տաքսու վարորդները կլցվեն հրապարակներն այդ ժամանակ կառավարությունը կիմանա միտինգն ինչ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ