Մամուլ 2 տարի առաջ - 08:32 16-08-2024

«Հակաֆոսֆոր» կայքն ու հայ-նիդերլանդական հարաբերությունները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արեւմտամետներն ուզում են ՍԴ դիմել: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արեւմուտքի գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի, եւ արդեն թույլ է տալիս, որ իր երկրում այլ պետության դեսպանությունը բացահայտ պայքարի իր ռազմավարական դաշնակցի դեմ։

Պարզվում է՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը վերջերս գրանտ է հատկացրել ուկրաինացիներին, որի նպատակը, մեղմ ասած, հակառուսական քարոզչությունն է: Այդ նպատակով նաեւ տելեգրամյան ալիք է բացվել՝ «Հակաֆոսֆոր» անվամբ։

Ավելին, դեսպանությունն այդ մասին հրապարակել է նաեւ իր պաշտոնական էջում` կոչ անելով մարդկանց` հետեւել այդ ալիքին եւ տեղեկացված լինել շարունակվող հակամարտության ուկրաինական մեկնաբանություններին, որպեսզի «Ուկրաինայի վերաբերյալ ապատեղեկատվությունը» տարբերեն․

«Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան կողմից ֆինանսավորվող այս նախագիծը նպատակ ունի պայքարել ապատեղեկատվության դեմ՝ թափանցիկ, վստահելի տեղեկատվության միջոցով», - նշված է դեսպանատան էջում տարածված տեքստում։

Ալիքի անունը, հավանաբար, կապված է այն փաստի հետ, որ 44-օրյա պատերազմում Արցախի դեմ կիրառված ֆոսֆորային զենքը ոմանք համարում էին, որ Ուկրաինան է տրամադրել։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան