Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 18:58 09-09-2022

Թուրքական կայքն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, թուրքական «Sondakika» լրատվամիջոցը Թուրքիայի նկատմամբ Հայաստանի ու Հունաստանի պահվածքը համեմատող հոդված է հրապարակել։ Անդրադարձ է կատարվել Արևելյան տնտեսական համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը.

«Հույս ունենք` Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»:

Թուրքիայի վերաբերյալ Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությունը թուրքական կայքը դիտարկել է թուրք-հունական հարաբերությունների լարվածության համատեքստում՝ մասնավորապես նշելով.

«Թուրքիայի ու Հունաստանի միջև առկա լարվածությանն ուշադրությամբ հետևում է նաև միջազգային հանրութունը: Թուրքիայի ազդեցությունն Էգեյան տարածաշրջանում և Թուրքիայի միջնորդական դերը ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանին էլ են գործողությունների մղել: Վկա Փաշինյանի հայտարարությունը»։

Հրապարակման մեջ տեղեկատվություն է տրամադրվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ 2021-ից ի վեր: Հիշեցվում են Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի միջև կայացած հանդիպումներն ու դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան