Ներքին 2 տարի առաջ - 18:47 26-07-2024

Հերթական գաղտնի զիջումը․ Արարատի զորամասի կարևոր հենակետերից մեկում ծածանվում է ադրբեջանական դրոշը

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երասխի հատվածում, Արարատի զորամասի պահպանության տեղամասում կար մի մարտական հենակետ (անունը կարևոր չէ), որից դիտարկելիս, դրա գերակայության շնորհիվ, Նախիջևանի ողջ Սադարակ քաղաքը, «գայլի դարպաս» կոչվող լեռնանցքը և դրանով Նախիջևանից դեպի Թուրքիայի սահմանային անցակետ տանող միակ ճանապարհը կարծես ձեռքիդ ափի մեջ լիներ, անզեն աչքով տեսանելի էր ցանկացած տեղաշարժ։

Օրերս Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի, որ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը, մի պահ չհավատացի, ավտոմեքենայից իջա, հեռախոսով պատկերը մոտեցրեցի և լուսանկարեցի, բայց ցավոք չէի սխալվել։ Այդ ռազմավարական կարևոր նշանակության բարձունքը աթոռի պահպանության նպատակով ՀՀ կործանարար, դավաճան իշխանության հերթական անկրակոց, բայց արդեն գաղտնի զիջումն է թշնամուն՝ կեղծ խաղաղության խոստմամբ, և հիմա ակնհայտորեն ճիշտ հակառակն է՝ թշնամու կողմից նույն կերպ՝ ընդամենը 4-5 հարյուր մետրից դիտարկվում է Երասխ համայնքը, Երասխի բանուկ տրանսպորտային խաչմերուկը, շրջակա բնակավայրերը և Երևան-ՀՀ հարավ-Իրան միակ միջպետական ճանապարհը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի