Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:57 25-07-2024

Տեղի ՔՊ-ական ղեկավարն ուզում է իր վարորդի կնոջը տնօրեն դարձնել

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր հաստիքի համար պայքար է գնում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Տեղի ՔՊ-ական համայքնապետ Դավիթ Ղուլունցը ամեն ինչ անում է, որպեսզի այդ պաշտոնում ևս իր մտերիմը նշանակվի, բայց քանի որ վերջինս հավաստագիր չունի, մնում է մի բան՝ մրցույթը արհեսատական ձգձգել, որպեսզի այդ ընթացքում իրենց թեկնածուն հասցնի հավաստագիր ստանալ։

«Համայնքի ղեկավարն իր լծակներն օգտագործում է, այնպես է անում, որ հանձանաժովի մեծամասնությունը ներկա չլինեն, մրցույթը չկայանա։ Այսօր ժամը 11։00-ին նշանակված է եղել մրցույթ, սակայն, համայքնապետարանի 2 աշխատակից՝ փոխհամայնքապետ Արամ Միրզոյանը և հաշվապահ Աստղիկ Ղարագյոզյանը, 10։15 մեկօրյա արձակուրդ են վերցրել և չեն ներկայացել։ Հանձանժողովի անդամները 5-ն են, որոնցից 2-ն են ներկա եղել՝ մարզպետարանի ներկայացուցիչները։ Մյուս անդամը, որը չի ներկայացել, Տեղի դպրոցի տնօրեն Դավիթ Շեգունցն է, նա ևս համայնքապետի հետ ջերմ հարաբերություններ ունի։

Տեղի նախադպրոցական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար միայն մեկ հոգի է դիմել՝ Հասմիկ Ներսեսյանը, որը ՔՊ-ական չէ, չեզոք է։ Դրա համար էլ համայքնապետը չի ցանկանում նրան այդ պաշտոնում տեսնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ նոր մրցույթը հայտարարվելու է 3 ամիս հետո, այդ ժամանակ արդեն ՔՊ-ն իր թեկնածուին կընտրի տնօրեն։ Ճշտող հարցին՝ որևէ մեկի անունը շրջանառվո՞ւմ է այդ պաշտոնում, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Այս պահին գյուղում ակտիվ քննարկվում է Աննա Միքայելյանի անունը, վերջինս ՔՊ-ական համայնքապետի վարորդի կինն է։ Դավիթ Ղուլունցն ուզում է իր վարորդի կնոջը տնօրեն դարձնել»։

Oragir.News-ը այս հարցերի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցից, սակայն, վերջինս հրաժարվեց որևէ հարցի պատասխանել։

«Գրավոր դիմեք»։

Նշենք, որ այս ահազանգերի մասին համայնքի բնակիչները նաև համացանցում են գրառումներ կատարել՝ դիմելով ինչպես Սյունիքի մարզպետին, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ձեզ գուցե հետաքրքրի