Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 16:58 12-01-2026

Դու ո՞վ ես, որ քեզ ասեմ՝ ուր եմ գնում. ՔՊ-ական վարչական ղեկավարն ագրեսիվ է

Նիկոլ Փաշինյանի և իր աջակիցների մասնակցությամբ անցկացվող պատարագները հանրության լայն շերտերն անվանում են կեղծ և ինքնակոչ, քանի որ դրանց ժամանակ զեղչվում է Վեհափառ Հայրապետի անունը, ինչպես նաև շատ հաճախ այդ արարորղություններն անցկացնում են Մայր Աթոռի դեմ դուրս եկած հոգևորականները, որոնցից շատերն անգամ կարգալույծ են արվել։ Փաշինյանի ընդդիմախոսներն առավապես ուշադրություն են հրավիրում այն բանին, որ անգամ կառավարության ղեկավարի աջակիցներից շատերն այդ արարողություններին ինքնակամ չեն մասնակցում. նշվում է, որ տարբեր համայնքների վարչական ղեկավարներ իրենց վերադասների պարտադրանքով են ներկա գտնվում դրանց։

Պատարագներին մասնակցող վարչական ղեկավարների շարքում հաճախ են նկատվում Արարատի մարզի Շաղափ գյուղի վարչական ղեկավար Մարո Առաքելյանը և նույն մարզի Լուսառատ գյուղի վարչական ղեկավար Սիրանուշ Ֆարֆարյանը:

Oragir.News-ը կապ հաստատեց վերջիններիս հետ՝ փորձելով ճշտել՝ տարածված տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ։

Շաղափ գյուղի վարչական ղեկավար Մարո Առաքելյանը մեր պարզ հարցին՝ մի՞շտ է մասնակցում պատարագներին, թե՞ իր մասնակցությունը պայմանավորված է բացառապես Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, նա հրաժարվեց պատասխանել, ավելին՝ ագրեսիվ ու անհարգալից տոնով ընդհատեց խոսակցությունը.

«Մի հատ սենց հարց. ես Ձեր ոչ մի հարցին չեմ պատասխանի ու դրանով կսահմանափակվենք։ Դու ո՞վ ես, որ ես քեզ ասեմ՝ ուր եմ գնում, ինչ եմ անում, ինչ չեմ անում։ Սրանով սահմանափակվում ենք։ Իմ համարով մյուս անգամ չզանգես, ինձնից հարցեր չպահանջես։ Որ խոսում եմ սպասի, աբգոն մի արա»։

Երբ Առաքելյանին հորդորեցինք չվիրավորել լրագրողին և հիշեցրինք, որ նա ի պաշտոնե պարտավոր է պատասխանել իրեն ուղղվող հարցերին՝ նա ժարգոնային բառապաշարով հակադարձեց.

Ի տարբերություն վերջինիս՝ Լուսառատի վարչական ղեկավար Սիրանուշ Ֆարֆարյանը հարգալից պատասխանեց մեր հարցերին՝ պարզաբանելով, թե ինչու է ներկա գտնվում Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող պատարագներին։ Հարցին՝ մշտապե՞ս է մասնակցում դրանց՝ Ֆարֆարյանը պատասխանեց.

«Մեզ մոտ երբ նման միջոցառումներ են լինում, մասնակցում եմ։ Վարչապետին շատ սիրում ու հարգում եմ, այո՛, այդպիսի պատարագներին մասնակցում եմ։ Ուրիշ հարց կա՞»։

Ճշտող հարցին՝ սեփակա՞ն կամքով է մասնակցում դրանց, թե՞ իրեն պարտադրում են՝ Լուսառատի վարչական ղեկավարը պատասխանեց.

«Միայնակ եմ գնում, միշտ էլ միայնակ եմ։ Ի՞նչ պարտադրանքի մասին է խոսքը։ Մենք քրիստոնյա ենք, և ես իմ վարչապետին շատ եմ սիրում։ Ոչ բոլոր պատարագներին եմ մասնակցել, եղել են դեպքեր, որ չեմ մասնակցել, բայց եթե հնարավորություն ունեմ, հատկապես ոչ աշխատանքային օրերին, մասնակցում եմ»։

Անդրադառնալով պնդումներին, որ աշխատակիցներին հարկադրում է մասնակցել Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող միջոցառումներին՝ Ֆարֆարյանը ընդգծեց.

«Ո՛չ, պարտադրանք չի եղել։ Օրինակ՝ աշխատողներիցս մեկը հետո ասել է՝ «վայ, իմանայի, ես էլ հաճույքով կգայի»։ Կարծում եմ՝ սա ամբողջությամբ կամեցողության հարց է։ Հայ ենք, քրիստոնյա ենք, և եթե վարչապետն էլ է մասնակցում, հնարավորության դեպքում մարդիկ կարող են մասնակցել։ Ի դեպ, եղել է, որ ես նույնիսկ մինչև վերջ չեմ մնացել պատարագին․ դուրս եմ եկել դեռ չավարտված ու գնացել տուն»։

Լուսառատի վարչական ղեկավարից նաև հետաքրքրվեցինք, որ եթե առաջիկա կիրակի Նիկոլ Փաշինյանը ոչ մի պատարագի չմասնակցի, ինքը կմասնակցի՞, ինչին ի պատասխան նա ասաց, որ կախված է հնարավորությունից։

«Մոտ տարածքներում, մեր գյուղին կպած վայրերում, երբ կարողանում եմ, մասնակցում եմ։ Եղել են դեպքեր, օրինակ՝ Խաչի գյուղ չեմ կարողացել գնալ։ Ես նայում եմ իմ ազատ ժամանակին։ Եթե հնարավորություն կա, մասնակցում եմ։ Ո՞վ կարող է ինձ ստիպել»։

Սիրանուշ Ֆարֆարյանը հավելեց, որ իրեն ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել։ Վարչական ղեկավարի խոսքով՝ ինքը ՔՊ-ի անդամ չէ, ազատ մարդ է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել