Ներքին 2 տարի առաջ - 17:18 23-07-2024

2 տարի առաջ էր վերադարձել Գյումրի․ մանրամասներ՝ դին ճամպրուկում հայտնաբերված  կնոջ մասին

Օրերս հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ամիսներ առաջ մի կնոջ են սպանել և դին փորձել են ճամփորդական պայուսակի մեջ պահել։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ սպանությունը տեղի է ունեցել է Գյումրիի Ջափարիձե փողոցի տներից մեկում։

Oragir.News-ի թղթակիցը եղել է նշված հասցեում, զրուցել բնակիչների հետ։ Հարևանների խոսքով՝ սպանված կինը՝ Վարդուհի Հակոբյանը, երկար ժամանակ մոր և եղբոր հետ արտերկրում է ապրել, 2-3 տարի առաջ էր վերադարձել Գյումրի։

«Ինքը չշփվող կին էր։ Իր քրոջ և եղբոր հետ գոնե մի քանի բառ փոխանակել եմ, բայց իր հետ չէ։ Չէր շփվում, մեր կողքն էր ապրում, բայց ես չգիտեմ՝ ինչ էր անում, ինչով էր զբաղվում։ Վերջին անգամ անցած տարի եմ տեսել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հարևաններից մեկը։

«Բացարձակ շփում չուներ, մի ժամանակ մամայի հետ էր ապրում, հետո մենակ։ Տնից սուսիկ-փուսիկ դուրս էր գալիս, 1-1.5 ժամ հետո գալիս տուն։ Կար ժամանակ բարև էր տալիս, կար ժամանակ անցնում, չէր նկատում, ոչ մի անգամ չի եղել, որ կանգներ, 2 բառ փոխանակեր»,- ասում է հարևանուհիներից Նազիկ Հունանյանը։

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Գյումրի քաղաքի տներից մեկում մի քանի ամսվա վաղեմությամբ մահացած կնոջ դի է հայտնաբերվել։ Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ