Առևանգվածի ամուսնուց պահանջել են 4 մլն, հետո 800 հազար դոլար․ կազմակերպիչը վերջերս էր վերադարձել ԱՄՆ-ից․ նոր մանրամասներ՝ բիզնեսմենի կնոջ առևանգման դեպքից․ shamshyan.com
copy image url

Առևանգվածի ամուսնուց պահանջել են 4 մլն, հետո 800 հազար դոլար․ կազմակերպիչը վերջերս էր վերադարձել ԱՄՆ-ից․ նոր մանրամասներ՝ բիզնեսմենի կնոջ առևանգման դեպքից․ shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 19:55 09-09-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման աղմկահարույց հանցագործությունը ոչ միայն բացահայտվել է, այլ նաև հայտնբերվել են կազմակերպիչը, կատարող գրեթե բոլոր մասնակիցները, առևանգվածը, իսկ քննիչների պրոֆեսիոնալ նախաքննության արդյունքում արդեն ուրվագծվել է առևանգման դրդապատճառը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ առևանգումը կազմակերպել է շաբաթներ առաջ Ամերիկայի Միացյալ նահանգներից Հայաստան վերադարձած Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Ի․-ն, ով ստեղծել է խումբ և համագործակցել նրանց հետո։ Խմբի մեջ են եղել Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արծրուն Օ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Արկադի Պ․-ն , Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մ․-ն։

Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Քննչական բաժինը հսկայածավալ, մանրակրկիտ գործողությունների արդյունքում պարզել են որտեղ են գտնվում կասկածյալները և սեպտեմբերի 8-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերում են Վաչե Ի․-ին, Ռոբերտ Մ․-ին և Արծրուն Օ․-ին, ովքեր եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով։ Վերջիններս անձի առևանգում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Նույն օրը Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են Արտյոմ Մ․-ին և պարզվել է, որ հենց այդ շինության մեջ են առևանգված կնոջը պահել, իսկ կարճ ժամանակ անց Ոսկեպար գյուղում հայտնաբերել, վնասազերծել և ձերբակալել են Արկադի Պ․-ին, իսկ գյուղում էլ կարողացել են հայտնաբերել առևանգվածին և նրան ավտանգ տեղափոխել են Երևան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առևանգողները առևանգված կնոջ ամուսնուց սկզբից պահանջել են 4 մլն ԱՄՆ դոլար փրկագին, հետո բանակցությունների արդյունքում այն դարձել է 2 մլն, իսկ երբ ամուսինը ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, ժողովրդի լեզվով ասած բարիշել են 800 հազար դոլարի շուրջ, սակայն մինչ ամուսինը, ով իդեպ համաձայնվել է գումարը վճարել, ոստիկանները նրանից ավելի օպերատիվ ու պրոֆեսիոնալ են գտնվել։ Բռնել են կազմակերպչին ու մասնակից նշված անձանց։ 1 հոգի, ով Երևանի բնակիչ 38-ամյա Արմեն Ն․-ն, որոնվում է։ Պարզվել է, որ ԱԱԾ-ի կեղծ համազգեստով եղածներից մեկը հենց նա է եղել։

Նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Ոստիկանությունը որոնում է Արմեն Ն․-ին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առևանգման օրը, երբ SHAMSHYAN.com-ը նշված դեպքի մասին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, մի քանի անգամ հեռախոսազանգեր է ստացել Վաչիկ Ի․-ց, ով իր զայրույթն ու վրդովմունքն է հայտնել, ասելով․ «Էս ինչ երկրում ենք ապրում, մարդուն գան առավոտ շուտ լողավազանի միջից «կակեբե»-ի շորերով տանեն ու իրավապահ համակարգը ոչ մի բան չի կարողանում անել։ Բա էդ ուր են ոստիկանությունը, «կակեբե»-ն, քննչականը, անգամ պարեկները, որ չեն կարողանում բռնել։ Նիուժելի ասեղ էր էդ առևանգվածը, որ ընգերոջս կինն է, տեղներս չենք գտնում, բա էս իրավապահ համակարգը ավելի լավ չի գնա մեռնի, որ չեն կարողանում բռնեն»։

Իսկ մենք էլ նրան ասում էինք՝ հանգիստ նստի տեղդ, ոստիկանությունը, ԱԱԾ-ն ու քննչականը լավ էլ կբռնեն։ Նման դեպքեր են եղել, մի քանի օրերի հարց է, իսկ երբ նրան ասացինք , որ շատ է հետաքրքրվում, խառնվեց իրար ու ասում էր․ «Ախպեր ավելի լավ ա ոչ էլ հետաքրքրվեմ, չմտածեն թե ես կապ ունեմ», մինչդեռ պարզվոմ է, որ կազմակերպիչը հենց ինքն է եղել, ինչպես ժողովուրդն է ասում, «գող, սիրտը դող», կամ «գողը միշտ գալիս է հանցանքի վայր»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:52 Իրանը հրթիռ է արձակել իմ ննջասենյակի պատուհանի ուղղությամբ. Նեթանյահու
17:48 Իրանը կարող է պարտվել, բայց չի վերանա որպես պետություն, իսկ Իսրայելը կարող է վերանալ մեկ խոշոր պարտության հետևանքով
09:35 Թուրքական հեռուստաալիքն Ադրբեջանն ավելացրել է Իսրայելին բացահայտորեն աջակցող երկրների ցանկում
17:36 Դիլիջանում տեղացած կարկուտը հավի ձվից մեծ է եղել. ոչնչացրել է բերքը
21:18 Նեթանյահուն հայտարարություն է տարածել
14:47 Իրանի ԻՀՊԿ-ն հայտնում է օդատիեզերական ուժերի ևս 7 սպաների զոհվելու մասին
13:55 Բաքուն ապատեղեկատվություն է տարածում, թե իբր իրանահայերը և ՀԱԵ Իրանի կառույցները լրտեսություն են անում Իսրայելի օգտին
20:30 Անդրեն հուզիչ տեսանյութ է հրապարակել դստեր հետ
11:34 Իրանն ընդգծում է իր հարվածային ներուժը. հնարավոր է՝ մինչև 2000 հրթիռ արձակվի Իսրայելի ուղղությամբ
17:32 Նիկոլիզմի չարիքը ծնել է բազմաթիվ «դևեր», որոնցից մեկը պոռոտախոսության հովանավոր «արծրունադևն» է