Արտաքին 2 տարի առաջ - 14:10 15-07-2024

ԵՄ ԱԳ նախարարները պատրաստվում են բոյկոտել Բուդապեշտի գագաթաժողովը․ Politico

Politico պարբերականը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրում է, որ ԵՄ արտգործնախարարները պատրաստվում են բոյկոտել օգոստոսի 28-ից 29-ը Բուդապեշտում նախատեսված գագաթաժողովը։

Այդ պլանին ծանոթ Եվրամիության 3 դիվանագետներ Politico-ին ասել են, որ այդ նույն օրերին Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների պաշտոնական խորհուրդ է հրավիրելու, ուստի նրանք չեն կարող մեկնել Բուդապեշտ։

«Բոյկոտելով ԵՄ արտգործնախարարների Բուդապեշտի գագաթաժողովը նրանք ցանկանում են հստակ ազդանշան ուղարկել, որ Հունգարիան չի խոսում ԵՄ անունից»,- Politico-ին ասել է դիվանագետներից մեկը։

Հուլիսի 1-ից Հունգարիան ռոտացիոն կարգով ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, որից անմիջապես հետո վարչապետ Վիկտոր Օրբանը ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։ Այնուհետև նա այցելել էր ԱՄՆ և հանդիպել Դոնալդ Թարմփի հետ։

Օրբանն իր հանդիպումները անվանել է «խաղաղության առաքելություն»։ Սակայն Բրյուսելը հայտարարել է, որ նա ԵՄ անունից բանակցելու լիազորություն չունի։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է