ԲՐԻՔՍ-ի կազանյան գագաթաժողովը ցուցիչ է, որ Արևմուտքի հակադիր ակումբը վերջնականապես կայացել է
copy image url

ԲՐԻՔՍ-ի կազանյան գագաթաժողովը ցուցիչ է, որ Արևմուտքի հակադիր ակումբը վերջնականապես կայացել է

Միտք Ներքին Արտաքին 5 ամիս առաջ - 15:00 25-10-2024
Միջազգային հարաբերությունների դոկտոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի դասախոս Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԲՐԻՔՍ-ի կազանյան գագաթաժողովն առանց չափազանցնելու կարելի է համարել Վլադիմիր Պուտինի վերջին տաս տարվա ընթացքում աշխարհաքաղաքական հիմնական հաջողություններից մեկը։ Ես չեմ մտաբերում նման մասշտաբի որևէ միջոցառում, որը կհավաքեր Ռուսաստանում ավելի քան 36 երկրների ներկայացուցիչների և 22ից ավել ղեկավարների մոլորակի տարբեր մայրցամաքներից՝ ոչ-արևմտյան և իրենց էությամբ հակա-արևմտյան օրակարգերի շուրջ։ ԲՐԻՔՍ-ի Կազանյան գագաթաշողովը ցուցիչ է, որ Մեծ Յոթնյակի (քաղաքակրթական Արևմուտքի) հակադիր ակումբը իր հստակ գլոբալ համակարգափոխ նպատակներով վերջնականապես կայացել է։

Այս պահի դրությամբ ձևավորվել է․
- Սկզբունքային միասնական դիրքորոշում (Արևմուտքից եկող) բոլոր տեսակի պատժամիջոցների դեմ։ ԲՐԻՔՍ-ի՝ այս քաղաքակրթական ալյանսի առաջննահերթություններից է հակադրվել մասնավորապես ինստիտուցիոնալ ու արժեհամակարգային Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների կանոններին, որոնք, ըստ ԲՐԻՔՍ-ի անդամբերի, կիրառվում են, երբ եկրիրը չի համապատասխանում Արևմուտքի արժեհամակարգային, աշխարհաքաղաքական և կառավարման մոդելի չափանիշներին։
- Սկզբունքային միասնական դիրքորոշում Արևմուտքի` մասնավորապես ԱՄՆ ֆինանսա֊տնտեսական գերակայության ու ազդեցության դեմ՝ արևմուտքից առանձին միջազգային վճարումների Bridge համակարգի ստեղծման միջոցով: Այս քաղաքակրթական այլանսի գլխավոր նպատակներից մեկը արևմուտքի տնտեսա-քաղաքական դոմինատությանը և ԱՄՆ դոլարի միջաջգային առևտրային համակարգում գլխավոր արժույթ լինելուն վերջ դնելն է:
- Սկզբունքային միասնական դիրքորոշում այսպես կոչված «միջազգային հարաբերությունների դեմոկրատիզացման» և բազմաբևեռ աշխարհակարգի և քաղաքակրթական-ինստիտուցիոնալ Արևմուտքի ընկալմամբ զարգացման այլ՝ ոչ դեմոկրատական, ավտոկրատիկ մոդել ընտրած երկրների Արևմուտքի կողմից ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ։
- Սկզբունքային միասնական դիրքորոշում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և ստորին օղակների կառուցվածքի ռեստրուկտուրիզացիայի և «ներառելիության» վերաբերյալ։

ԲՐԻՔՍ-ից խոսելիս կոլեգաներս հաճախ ընդգծում են, որ միությունը ունի աշխարհի բնակչության 45%-ը և տնտեսության 35%-ը։ Սակայն այս քաղաքակրթական ալյանսի ֆենոմենը գլոբալ դինամիկայի ու տենդենցների ինստիտուցիոնալիզացիայի արդյունք է։ Վերջին առնվազն չորս հայուր տարվա մեջ արևմտյան երկրները միշտ եղել են առաջատար ու առաջադեմ բոլոր առումներով՝ սկսած արտադրողական պոտենցիալով, պետական, հանրային ու քաղաքական համակարգելի արդյունավետությամբ, վերջացրած տեխնոլոգիական նորարարությամբ ու բարոյական նորմերի ու քաղաքարկթա-արժեհամակարգային խաղի կանոններ թելադրելու գլոբալ առաջադիմությամբ։ Վերջին քսան տարվա ընթացքում սակայն, Արևմուտքի չորս հարյուր տարվա համապարփակ լիդերությունը սկսել է էականորեն զիջել արագորեն զարգացող և այդ մեծ անջրպետը կրճատող գլոբալ ոչ արևմտուտքին։ Առնվազն չորս հայրուր տարվա մեջ առաջին անգամ Արևմուտքը սկսել է հետ ընկնել իր գլոբալ հակաարևնտյան (ոչ ազատ) օպենենտներին, որոնք զարգանում են ավելի արագ, քան արևմտյան աշխարհը։ Չորս հարյուր տարվա մեջ առաջին անգամ, արևմտյան քաղաքակրթության մաս չհանդիսացող երկրների արտադրողական պոտենցիալը կարծես թե սկսել է գերազանցել արևմտյան աշխարհի արտադրողական պոտենցիալին։ Վառ օրինակներից մեկն է ձևավորվող հակամարտային բազմաբևեռ աշխարհի զենքի և զինամթերքի քանակական ու որակական արտադրության մասշտաբները։ Հյուսիսային Կորեան իր ողջ իզոկացվածությամբ ավելի շատ հրթիռա-հրետանային ռազմամթերք է արտադրում ու մատակարարում Ռուսաստանին, քան օրինակ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից երկուսուկես տարի անց Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի տնտեսություններն են կարողնում արտադրել և մատակարարել Ուկրաինային միասին վերցված։

ԲՐԻՔՍ-ի ֆենոմենը նաև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ ռեվիզիոնիզմին ձգտելու արդյունք է։ Պուտինյան էլիտայի ընկալմամբ, ԲՐԻՔՍ-ով քաղաքակրթական ու ինստիտուցիոնալ Արևմուտքի Սառը պատերազմում տարած հաղթանակի նկատմամբ ռուսական ռևանշի գլոբալ սկիզբը կարելի է համարել հաջողությամբ տրված։ Եվ սա հնարավոր է դառնում Արևմուտքի թողտվության և իրավիճակը սխալ ընկալելու, ապագա դինամիկաները ոչ ադեկվատ կանխատեսելու, ինչպես նաև Արևմուտքում կոտեկտիվ ու անհատական անելիքները նոր-սառը-պատերազմյան պարադիգմայում -չպատկերացնելու հետևանքով։ Արևմուտքն իր պառակտվածությամբ ու ֆունդամենտալ չկողմնորոշվածությամբ «օգնում» է պատկերավոր ԲՐԻՔՍ-ի կոնսոլիդացիային, հզորացմանն ու աշխարհին նոր գլոբալ ոչ ազատ ու հիերարխիկ խաղի կանոններ թելադրելու հարցում։

Եվ ամենակարևորը․ Ռուսաստանի ԲՐԻՔՍ-ի հաջողությունը նաև ցուցիչ է, որ աշխարհաքաղաքականության մեջ հարձակողական ռեալիզմին համապատասխան վարքագիծը ունի թե մտածելակերպային, թե ինստիտուցիոնալ, թե ռեսուրսային ու հոգեբանական առավելություններ պաշտպանողական ռեալիզմի նկատմամբ։ Արևմուտքը խորապես նստած է պաշտպանողական ռեալիզմի մտածելակերպային ու տրամաբանական «ծուղակի» մեջ, որից դուրս գալ, ավաղ, ոչ մի դեպքում չի ցանկանում»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ