Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 21:41 13-07-2024

Իրանի հետախուզությունը ձերբակալել է Քերմանի ահաբեկչության կազմակերպիչներից մեկին

Իրանի հետախուզության նախարարությունը ձերբակալել է հունվարի 3-ին Իրանի հարավի Քերման քաղաքում մոտ 100 մարդու կյանք խլած ահաբեկչության հիմնական հանցակիցներից մեկին, հայտնել է իրանական Tasnim գործակալութունը։

Նախարարությունից հայտնել են, որ իր ուժերը ձերբակալել են Աբդուլլահ Քվետին և տարել Իրան՝ նրան բնութագրելով որպես հունվարի սկզբին Քերմանում մահացու ահաբեկչությունը կազմակերպող և ղեկավարող հիմնական տարրերից մեկը:

Նշվում է, որ ձերբակալվածից ձեռք բերված հետախուզական տվյալների շնորիվ Իրանին հաջողվել է խափանել մի քանի այլ թաքֆիրիական խմբավորումների կազմակերպած ահաբեկչական դավադրություններ և բացահայտել բազմաթիվ այլ ահաբեկիչների և նրանց թաքստոցները:

Հայտարարությունը միաժամանակ նշվում է Իրանի նախագահական վերջին ընտրությունների ժամանակ դիվերսիոն գործողությունների դիմելու ահաբեկիչների փորձերի ակտիվացումը։ Ընդգծվում է նաև, որ Նախարարության՝ ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը միայն մայիսի 21-ից հուլիսի 5-ը հայտնաբերել է բազմաթիվ ահաբեկչական բջիջներ և նրանց հետ անմիջական կապի հաստատման 79 փաստ։

Գործողությունների ընթացքում ձերբակալվել են տասնյակ ահաբեկիչներ, նրանց կողմնակիցներ և նրանց զենք և զինամթերք մատակարարող տարրեր, առգրավվել է 560 տարբեր ինքնաձիգ, մոտ 42 հազար փամփուշտ, ինը ռումբ և ռումբերի պատրաստման մեջ կիրառվող բազմաթիվ նյութեր։

Հետախուզական ուժերը միաժամանակ բացահայտել և բռնել են վերջերս Իրան ներթափանցած մի շարք ահաբեկիչների, ինչպես նաև քրեական անցյալ ունեցող մի շարք տարրերի, որոնց հանձնարարված էր մահապարտ գործողություններ իրագործել Իրանում: Ահաբեկիչները հիմնականում կենտրոնացել են Թեհրան, Ալբորզ, Ղազվին, Ռազավի Խորասան, Ֆարս, Սիստան և Բելուջիստան, Հորմոզգան և Բուշեր օսթաններում (նահանգ)՝ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով, ասված է նախարարության զեկույցում։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է

Ձեզ գուցե հետաքրքրի