Երևանի քաղաքապետի խորհրդական Արման Անդրիասյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«Քաղաքի մաքրությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրից։
Մաքուր քաղաք ունենալու համար միայն պահանջելը բավարար չէ, անհրաժեշտ է նաև անձնական պատասխանատվություն»։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փողոցում գետնից վերցնում ծխախոտի մնացորդը և այն վերադարձնում մեքենայի լուսամուտից նետած վարորդին: