Ուղիղ եթեր
Խորագիր 44 րոպե առաջ - 22:00 30-10-2026

Խորագիր. Քաղաքական ծեծկռտուք ԱԺ-ում, նվիրյալ ՔՊ-ականներ, օդից կախված Սահմանադրություն, Եվրատեսիլի հաղթանակ

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ամփոփվել են շաբաթվա գլխավոր իրադարձությունները:

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը:

Անդրադարձ է եղել երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին ու իրավական հետևանքների բացակայությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությանը ՔՊ-ականներին, երկրի օրենսդիր մարմնում օրինականության բոլոր նորմերի ոտնահարմանը, զոհին մեղադրելու իշխանության քարոզչությանը, իշխանության նվիրյալներին, հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, Սահմանադրության փոփոխություններին ու առաջարկներին, նոր տեքստի բացակայությանը, մանկական Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցչի փայլուն հաղթանակին:

«Անցած շաբաթվա ամենաթեժ իրադարձությունը թեժ ծեծն էր ԱԺ-ում, որը սկսվեց տարոն Չախոյանի հրահրմամբ, և բարեկրթության մասին բոլոր տեսական և գործնական դրույթները հօդս ցնդեցին»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը:

Ըստ նրա՝ թեժ ծեծկռտուք նախորդ Ազգային ժողովներում էլ ենք տեսել, սակայն նման արձագանքի և վարչապետի կողմից աջակցության առաջին անգամն ենք ականատես լինում:

«Փաշինյանը ոչ միայն արդարացրեց, այլ նաև ասաց, որ եթե էլի լինի նման բան, ապա որևէ իրավական հետևանք չի լինի սադրողների և ծեծողների հանդեպ: Հիմա ականատես ենք լինում իրավունքի և օրինականության բացարձակ սղման, բացարձակ ոտնահարվել են օրինականության բոլոր նորմերը, օրենսդիր մարմնում տեղի է ունենում օրինականության ոտնահարում»,- նշեց Ավետիք Քերոբյանը:

Ըստ Գևորգ Էմին-Տերյանի՝ սա նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ում ուզեն՝ կարող են ծեծել, և իրավական ոչ մի հետևանք չի լինի, ոչ ոք չի դատվի:

Քննարկվել է այն հարցը, որ իշխանական քարոզչամեքենան զոհին մեղադրում է զոհ լինելու մեջ՝ այդկերպ զոհին ոչնչացնում են ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես ստորացնում են, ինչպես, օրինակ, եղավ Սոնա Մնացականյանի դեպքում, որը սպանվեց Փաշինյանի շարասյան կողմից, սակայն նրան մեղադրեցին փողոցը չթույլատրված տեղով անցնելու մեջ, նույն վերաբերմունքը դրսևորվում է բռնահանված արցախցիների հանդեպ, որոնց մեղադրում են մինչև վերջ չկռվելու, չզոհվելու մեջ:

Խոսելով ՔՊ-ին ու Փաշինյանին նվիրված մարդկանց մասին՝ Գևորգ Էմին-Տերյանը շեշտեց մի ուշագրավ հանգամանք, որ ԱԺ-ում ծեծի տեսանյութը նկարվել է ԱԺ փոխնախագահներից մեկի կամ նախագահի կողմից. «Դա նկարվում է շեֆին ցույց տալու համար: Իրենք դա նայում են, վերլուծում են, թե ով իրեն ոնց պահեց, ոնց դրսևորեց, այսինքն՝ կռվի վերլուծություն է տեղի ունենում, իրենք ցույց են տալիս իրենց հավատարմությունը առաջնորդին: Ցավոք, հաճախ այդ հավատարմությունը Հայաստանում ծեծով է ապացուցվում»:

Անդրադարձ է եղել նաև օրեր առաջ մանկական Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցչի փայլուն հաղթանակին:

Ավետիք Քերոբյանը, խոսելով իր եղբոր դստեր՝ Նարեի մասնակցության ու փայլուն հաղթանակի մասին, նշեց, որ հպարտ է այս հաղթանակով և ուրախ հայ ազգի համար, քանի որ Նարեն ներկայացնում էր ոչ թե Քերոբյանների ընտանիքը, այլ հայ ազգը. «Մենք բոլորս հուզված էինք, սպասում էինք լավ ելույթի, բայց Նարեն գերազանցեց մեր սպասելիքները, գերազանցեց նույնիսկ ինքն իրեն, որովհետև ելույթը բոլոր փորձերից լավն էր, թիմը, որ իր հետ աշխատում էր, փայլուն աշխատանք կատարեց»:

Այս և այլ ուշագրավ հարցերի մասին ամբողջական զրույցը՝ տեսանյութում:


Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է