Ներքին 2 տարի առաջ - 18:44 10-07-2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ այսօր իր նստավայրում ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին, խնդրել է նաև իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին:

«Բարեկամ Եգիպտոսի ժողովրդին և ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, նոր ձեռքբերումներ, ինչպես նաև խաղաղություն, որի գինն ու նշանակությունը Եգիպտոսը մեզ նման շատ լավ գիտի: Բոլորս ընդունում և հասկանում ենք, որ առանց կայուն խաղաղության հաստատման դժվար է իրականացնել ծրագրեր և արձանագրել առաջընթաց»,- նշել է Հանրապետության նախագահը:

Դեսպան Սերենադ Գամիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար: «Մեծապես գնահատում և զգում ենք այն հարգանքն ու սերը, որ տածում եք մեր երկրի և մեր ժողովրդի նկատմամբ: Ջերմ հարաբերություններ են ձևավորվել նաև Ձեր և մեր երկրի նախագահի միջև: Համոզված ենք, որ այս ամենը միտված է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը»,- ասել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանը:

Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, գիտական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է գործարար կապերի ակտիվացումը և զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ որպես դրան նպաստող կարևոր հանգամանք նշվել Երևանի և Կահիրեի միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը:

Երկկողմ կապերի ամրապնդման գործում զրուցակիցները մեծ տեղ են վերապահել փոխայցելությունների ակտիվացմանը, որի լավագույն ապացույց են նախորդ տարվա սկզբին Եգիպտոսի նախագահի՝ Հայաստան և այս տարի Հայաստանի վարչապետի Եգիպտոս կատարած պաշտոնական այցերը:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ