Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:45 10-07-2024

Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործի

Այսօրվանից Տավուշի մարզի Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։

Այլընտրանքային ճանապարհն անցնում է Աճարկուտ գյուղով, որն արդեն ասֆալտապատ է ու զուգահեռաբար դեռ աշխատանքներ են ընթանում։

Նշենք, որ տեղում հսկողություն են իրականացնում պարեկները։

Հավելենք, որ այսօր առավոտյան Ճանապարհային դեպարտամենտնտը ևս հայտարարել էր, որ ժամանակավորապես փակվում է Կիրանցի ճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով։ Ըստ հաղորդման՝ տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։