Ներքին 2 տարի առաջ - 10:22 10-07-2024

Սյունիքում ծեծկռտուք է եղել. հնչել են կրակոցներ. կան վիրավորներ. shamshyan.com

Հուլիսի 7-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 21։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչներ 29-ամյա Սարգիս Ա․-ն, 29-ամյա Սամվել Ա․-ն, 28-ամյա Արմեն Ա․-ն և Գագիկ Ա․-ն վիճաբանել են 37-ամյա Հովհաննես Հ․-ի, Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Հրաչյա Մ․-ի և Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Ի․-ի հետ, որի ընթացքում, Արմեն Ա․-ն հարվածել է Արմեն Ի․-ին, որից հետո առաջացել է փոխադարձ ծեծկռտուք և Սարգիս Ա․-ն իր մոտ եղած գազային ատրճանակի խզակոթով հարվածել է Արմեն Ի․-ի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք, այնուհետև 2-3 անգամ օդ կրակելով դիմել են փախուստի։

Հուլիսի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմեն Ի․-ն «Բաց գանգուղեղային վնասվածք, գլխի գագաթային շրջանի պատռած վերք» և Հարչյա Մ․-ն «Բաց գանգուղեղային վնասվածք, գլխի աջ գագաթային և քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել են անհայտ անձանց հետ վիճաբանելու ընթացքում։

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին