Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:40 22-06-2024

Ինչպես ստացվեց, որ առողջապահության նախարարությունը չարժանացավ էկոնոմիկայի նախարարության ճակատագրին. ինչ է բացահայտվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2021-2024 թվականների ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է շահերի բախման դեպքերին առնչվող շուրջ 30 մեդիա հրապարակման եւ երկու տասնյակից ավելի դիմումի ուսումնասիրություն, որոնց գերակշիռ մասը վերաբերել են պետական գնումների գործընթացներին։

Հանձնաժողովն առերեւույթ շահերի բախման դեպքերում հարուցել է համապատասխան վարույթներ։
Միաժամանակ, օրենսդրական գործող կարգավորումներով պայմանավորված՝ Հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել անդրադառնալու պետական գնումների գործընթացների նկատմամբ պետական պաշտոն զբաղեցնող անձանց ունեցած անուղղակի ազդեցության դեպքերին։

Այսպիսով՝ ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ միայն առողջապահության նախարարի հետ կապվող առեւտրային կազմակերպության՝ պետական գնումների մասնակցության վերաբերյալ առկա են 20-ից ավելի մեդիա հրապարակումներ, որոնց մի մասն արվել է հաշվետու տարում՝ 2023 թվականին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չակերտները չի բացում, սակայն պարզից էլ պարզ է, որ խոսքը Անահիտ Ավանեսյանի մասին է։

Բանն այն է, որ դեռ ապրիլին իրավապահները մտել էին առողջապահության նախարարություն եւ «Ուիգմոր» հիվանդանոց. հարցը հիվանդանոցին տրամադրվող գումարներն էին՝ պետպատվերների տեսքով։ Իսկ «Ուիգմոր» հիվանդանոցը իրավապահների թիրախն էր դարձել, քանի որ խոսվում էր հիվանդանոցի եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ փոխկապակցվածության մասին։
Բացի նշված հրապարակումներից՝ շահերի բախման համատեքստում նշված դեպքերը քննելու վերաբերյալ Հանձնաժողովը ստացել է նաեւ քաղաքացիներից դիմումներ։

Դիմումների եւ հրապարակումների ուսումնասիրության արդյունքում, վերլուծելով փաստական հանգամանքները եւ վերաբերելի օրենսդրական կարգավորումները՝ արձանագրվել է, որ նախարարի հետ փոխկապակցված անձի բաժնեմասնակցությամբ առեւտրային կազմակերպությունը պարբերաբար մասնակցել է պետական մարմինների կողմից պատվիրվող գնման գործընթացների, իսկ միայն առողջապահության նախարարության հետ կնքել է գնման 17 պայմանագիր։

Հաշվի առնելով, որ նախարարության կողմից պատվիրված գնման գործընթացներում նախարարը չի հանդիսացել գնման գործընթացի համար պատասխանատու պատվիրատուի ղեկավար, եւ ֆորմալ առումով գնման ընթացակարգերը պահպանված են եղել՝ վերջինիս կողմից շահերի բախման առերեւույթ խախտման դեպքով վարույթներ չեն հարուցվել։

Կարճ ասած՝ առողջապահության նախարարությունը չարժանացավ էկոնոմիկայի նախարարության ճակատագրին, եւ չեղան աղմկահարույց ձերբակալություններ։»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
15:36 Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար