Ներքին 3 տարի առաջ - 22:57 04-12-2022

Ինչպես ստացվեց, որ իմ ելքի արգելքը ժամանակավորապես սառեցվեց. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է այն մասին, թե ինչու է հայտնվել Վիեննայում։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշել է․

«Ես այսօր ժամանել եմ Վիեննա, որովհետև ստացել էի հրավեր ավստրիական մի ուղեղային վերլուծական կենտրոնի կողմից, որ արդեն տարի ու կես է, երկու տարի է կազմակերպում է համապարփակ քննարկումներ Արցախյան հակամարտության հետ կապված։ Ավստրիական քաղաքական վերլուծական այդ կենտրոնը աշխատում է ԵՄ-ի, Եվրոպական հանձնաժողովի, ԵԱՀԿ-ի հետ միասին։ Այս նախաձեռնությանը մասնակցում են նաև Ավստրիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները։ Այս քննարկումներին մասնակցում են ինչպես Հայաստանի քաղաքական գործիչներ, այնպես էլ Ադրբեջանի»։

Անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչպես իրավապահ համակարգը թույլ տվեց մեկնել երկրից Աշոտյանը նշեց․ «Իրավապահ համակարգը հասկացավ, որ եթե չթողեն շատ ավելի մեծ աղմուկ կլինի և նորից կստացվեր, որ զրկում են Արցախի հարցով կարծիք հայտնելու հնարավորությունից։ Այս թույլտվությունը ժամանակավոր է, ընդամենը երեք-չորս օրով են տվել թույլտվություն։ Ես վերադառնալու եմ դեկտեմբերի 7-ին և կրկին ինձ վրա տարածվելու է Հայաստանը չլքելու պարտավորություն»։


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան