Մամուլ 2 տարի առաջ - 08:15 11-06-2024

ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մրցութային խորհուրդը չորրորդ փորձից ընտրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության 2 թեկնածուին: Մեկը հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանն է, ում ՔՊ-ն անցած տարեվերջին չընտրեց: Թերեւս հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին մերժելու պատճառով: Երկրորդ թեկնածուն Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ անդամ, իրավաբան Վաղարշ Աղաբեկյանն է։

Հիշեցնենք․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր է արդեն շուրջ կես տարի, երբ ՔՊ-ն վերջին պահին որոշեց պատժել Հարությունյանին` փակ հանդիպումից արտահոսքի եւ որոշ ՔՊ-ականների դեմ սկսված վարույթների համար: Հարությունյանի հետ կատարվածը շատերի վախը բռնել է` թեկնածուներ չէին առաջադրվում, հունիսի 7-ին մրցութային խորհուրդն ի վերջո 2 թեկնածուի ընտրել է, թե ում կընտրի ՔՊ-ն, դեռ վերջնական որոշում չկա, սակայն շատերը չեն ընկալում՝ 6 ամիս առաջ Նարինե Ավետիսյանին մերժելուց հետո հիմա ինչ հիմքով են ընտրելու նույն անձին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ