Ներքին 2 տարի առաջ - 20:16 09-06-2024

Երևանում հայտնի տաքսու վարորդին իր 6 անչափահաս երեխաների և հղի կնոջ հետ վտարել են բնակարանից․ shamshyan.com

Երեկ՝ հունիսի 9-ին, Երևան քաղաքի Նիկոլ Դուման փողոցի 1 հասցեի դիմաց էին ժամանել մեծ թվով ոստիկաններ և իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Նպատակը այն է, որ նույն շենքի 13 բնակարանից վտարեն Երևանի բնակիչ, հայտնի տաքսու վարորդ, 34-ամյա Արման Գալստյանին իր 6 անչափահաս երեխաներին և հղի կնոջը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժային կառույցների մեծ թվով ներկայացուցիչների, այնուամենայնիվ, հաջողվեց շուրջ 10 ժամ տևած փորձերից հետո Ա․ Գալստյանի ընտանիքին հեռացնել բնակարանից։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա․ Գալստյանը ասում էր․ «Այս տանը ապրել եմ իմ ծննդյան օրվանից միչև օրս։ Ես հայրիկիս երկրորդ կնոջ երեխան եմ, իսկ առաջին կնոջից, ով 82 տարեկան է և բնակվում է ԱՄՆ-ում, ունի երկու երեխա՝ 67 և 68 տարեկան տղա և աղջիկ։ 2004 թվականին հայրս մահացել է, սակայն իմ մայրիկի հետ զագսով ամուսնացած չի եղել, այլ զագսով ամուսանացած է եղել առաջին կնոջ հետ, դրա համար էլ տունը ապօրինություններով անցել է առաջին կնոջն ու նրա ժառանգներին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին