Ներքին 9 ամիս առաջ - 19:49 18-01-2026

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում հղի կնոջը դանակահարելու դեպքից. ամուսինը նույն կերպ է վարվել նաև տաքսու վարորդի նկատմամբ

SHAMSHYAN.com-ը հունվարի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին, երբ ամուսինը սուր կտրող-ծակող առարկայով վնասվածքներ էր պատճառել հղի կնոջը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են դեպքի հետ կապված որոշ հանգամանքներ։

Այդ օրը՝ ժամը 18:55-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Ռաֆիկ Հ.-ն, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Իսկ ժամը 18:50-ի սահմաններում պարանոցի և որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածք ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Նուշիկ Ա.-ն, ով այնուհետև տեղափոխվել է Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզվել է, որ նա ստացել է «պարանոցի և ձեռքերի շրջանի կտրած-ծակած վերքեր» վնասվածքներ։

Տեղում պարզվել է նաև, որ Նուշիկ Ա.-ն 6 ամսական հղի է։

Պարզվել է, որ վիրավորներից Ռաֆիկ Հ.-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Մինչ բժիշկները պայքարում էին 2 վիրավորների կյանքի համար, Արարատի քրեական ոստիկանները պարզել են, որ Նուշիկ Ա.-ին դանակահարել է նրա ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Հրահատ Ա.-ն, Երևան-Երասխ ավտոճանապարհի «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ Ռաֆիկ Հ.-ի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում, և երբ Ռաֆիկ Հ.-ն տեսել է, թե ինչպես է ամուսինը դանակահարում կնոջը, փորձել է հանդարտեցնել, սակայն ինքը նույնպես դանակի հարվածներ է ստացել, իսկ Հրահատ Ա.-ն այնուհետև դիմել է փախուստի։

SHAMSHYAN.com ահազանգած վիրավորների հարազատները նշում էին, որ մինչև այժմ տեղյակ չեն՝ արդյոք իրավապահները հայտնաբերել ու ձերբակալել են Հրահատ Ա.-ին, թե ոչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի