Ներքին 2 տարի առաջ - 11:53 04-06-2024

Եթե Դուք իմ տեղը նստած լինեիք, Ձեզ շատ ավելի լավ «կչորեիք»․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Եթե կարճ գնահատենք դուք արտաքին հարաբերությունների մասով բյուջեն ծախսել եք աննպատակ, որովհետև կառավարության ծրագիրը չեք կատարել մի քանի ուղղություններով։

Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԳ նախարարին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«ՀԱՊԿ մասով, օրինակ, ծրագրում մի բան է գրված, դուք բոլորովին այլ բան եք արել, Արցախի խնդրով ընդհանրապես հակահայկական գործունեություն է կատարվել, այն ինչ գրված է կառավարության ծրագրում դրա ճիշտ հակառակն է արվել, Ցեղասպանության հարցում որևէ խնդիր արտաքին օրակարգի վրա չի դրվել, այսպես կարելի է շարունակել։ Սրանք բոլորը ձեր կառավարութան ծրագրից բխող քայլեր էին, որ պետք է կատարվեին, բայց չեն կատարվել մինչ հիմա»,- ասաց նա։

Ըստ Ռուստամյանի՝ արվել է ճիշտ հակառակը՝ կատարվել են Ադրբեջանի պահանջները, օրինակ, հենց նույն սահմանազատման սահմանագծման մասով։

«Դա արվում է Ադրբեջանի պահանջով, Ադրբեջանը պահանջում է մի բան, դա հիմնավորում եք ու սկսում իրականացնել, այդ թվում նաև Սահմանադրության փոփոխության հարցը․ Հայաստանում օրակարգ է բերվում դա։

Արդյունքում դառնում է ինչ-որ մենք բյուջեով ծախսեր ենք նախատեսում, որ չկատարվեն ծրագրով նախատեսված պահանջները։ Այս առումով բյուջեի կատարողականը ինչպե՞ս եք գնահում որպես օգտակար ու արդյունավետ»,- ասաց պատգամավորը։

Արարատ Միրզոյանը նշեց, որ չի կիսում Ռուստամյանի գնահատականները, այլև ռազմավարական երկարաժամկետ հիմնարար առումով այն մոտեցումները, որից ելնելով ներկայացնում է իր գնահատականները, համարում է մոլորություն առնվազն, իսկ ավելի լուրջ գնահատմամբ՝ կործանարար ՀՀ համար։

«Մտածելակերպ, որ պատճառն է եղել այն աղետների ու արհավիրքների, որոնց մենք բախվել ենք վերջին տարիների ընթացքում։ Հենց այդ մտածելակերպն է տասնամյակներով մեզ ներարկված՝ ներսից, դրսից։ Այդ մտածելակերպն է, որ մեզ կանգնեցրել է այն կոտրած տաշտակի առջև, որի առջև կանգնած ենք վերջին տարիների ընթացքում։ Դուք ձեր տված հարցին ավելի լավ կպատասխանեիք, եթե իմ տեղը նստած լինեիք, և ձեզ շատ ավելի լավ «կչորեիք» քան ես եմ ինձ թույլ տալիս»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին Միրզոյանը նշեց, որ օրակարգի մաս Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ո՛չ մեր, ո՛չ Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները չեն կազմում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից