Ներքին 2 տարի առաջ - 19:30 03-06-2024

Պետք է 2 օրից վերադառնար. նոր մանրամասներ Սևանում մահացած Անահիտ Մնացականյանի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 3-ին հայտնաբերվել է մայիսի 31-ի գիշերվանից անհետ կորած համարվող 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին։

Oragir.News-ը կապ էր հաստատել մահացածի մի քանի ընկերների, այդ թվում՝ նրա կորչելու վերաբերյալ լուրը տարածած Վահան Ազիբեկյանի հետ։

Վերջինս Անահիտ Մնացականյանի զարմուհու ամուսինն է։

Պատասխանելով մանրամասներ է հայտնել դեպքի վերաբերյալ.

«Անահիտը հանգստանալու նպատակով է գնացել Սևան։ Նրան այնտեղ ուղեկցել է մայրը՝ Ռուզաննա Մնացականյանը, ով որոշ ժամանակ անց վերադարձել է Երևան։ Իսկ Անահիտը պետք է 2 օրից վերադառնար, սակայն տեղի է ունեցել ողբերգական դեպքը»։

Անահիտը Մնացականյանը տան միակ երեխան չէր, ուներ մեկ եղբայր և մեկ քույր։

Oragir.News-ը զրուցեց նաև Անահիտ Մնացականյանի գործընկեր Արփեն Հակոբյանի հետ, որը հետևյալ ձևով նկարագրեց Անահիտին․

«Ես նրան «Մշակութամետ»-ից եմ ճանաչում։ Եղել է «Մշակութամետ» նախաձեռնության ակտիվ անդամներից։ Ճանաչել եմ նաև Բաբաջանյան քոլեջից, որտեղ տեսաբան էր սովորում։ «Մշակութամետ» նախաձեռնության շրջանակներում շաբաթ, կիրակի օրերին կամավոր դասընթացներ էինք անում Տավուշի Այգեձոր, Չինարի, Արծվաբերդ գյուղերում։ Վերջին ժամանակներում չէր հասցնում գալ, բայց միշտ ակտիվ էր։ «Մշակութամետ»-ի երեխաներից մեկի ծննդյան օրը հավաքվել էինք... Վերջին անգամ նրան այդ օրն եմ տեսել»։

Արփեն Հակոբյանը ուղղակի բառեր չէր գտնում Անահիտ Մնացականյանի դրական, բարի ու լավ կերպարը ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերել են կոմպոզիտոր կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի մարմինը:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին, ժամը 12:00-ի սահմաններում պարեկներն, ջրային պարեկները և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակ Սևանա լճում որոնողական աշխատանքներ են իրականացնում: Առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան