Ներքին 2 տարի առաջ - 15:00 29-05-2024

Ինտերվյու չեմ տալիս․ Հովհաննես Ազոյանը միայն ֆեյսբուքում է «դուխով»

Դերասան Հովհաննես Ազոյանը՝ կոլոտ Հովոն, հերթական անգամ աչքի է ընկել իշխանական ֆեյքերին բնորոշ գրառմամբ։ Նա ֆեսբուքյան իր էջում, անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, գրել է․

«Հրապարակը զբաղեցրած սառցազանին մի հատ ժամացույց նվիրեք ու ասեք, որ 1 ժամը 1 ամիս ա արդեն անցել ա, համ էլ շոգերը, որ եկավ … հալելու է»։



Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Հովհաննես Ազոյանի հետ, սակայն, վերջինս հարցը լսելուց հետո հրաժարվեց պատասխանել։

«Ինտերվյու չեմ տալիս։ Ինտերվյու չեմ տալիս ես։ Ցտեսություն»,- ասաց նա և անմիջապես անջատեց հեռախոսը։

Ուշագրավ է, որ հիշյալ անձը 2018 թվականին ակտիվ մասնակցում էր Փաշինյանի կազմակերպած հավաքներին, անհնազանդության գործողություններին և շաբաթներ շարունակ զբաղեցնում էր Հանրապետության Հրապարակը։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, սակայն, բազմաթիվ «հեղափոխականների» նման նա հիասթափվել էր Փաշինյանից։ Դրա վառ ապացույցը 2023-ի քաղաքապետի ընտրություններում այլ ուժի ցուցակով առաջադրվելն էր, այլ ոչ թե ՔՊ-ի։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերին՝ Երևանի քաղաքապետի ընտրություննեի ժամանակ Հովհաննեսը մասնակցել էր ոչ թե ՔՊ-ի, այլ Տիգրան Խզմալյանի գլխավորած «Հայաստանի Եվրոպական կուսակցության» ցուցակով։

Ի դեպ, նշված դերասանի գրառման բովանդակությունը շատ նման է իշխանական ֆեյքերի ձեռագրին, որոնք ամենօրյա ռեժիմով փորձում են վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին և նրա առաջնորդած շարժումը։

Ինչևէ, եթե տվյալ անձը քաջություն կամ «դուխ» ունի, ապա չպետք է հրաժարվի մեկնաբանություն տալ իր արածների և ասածների համար։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը