Նիկոլ Փաշինյանին սատարողները շարունակում են ներքին թշնամանք հրահրել։ ՔՊ-ական ֆեյքերն ու իշխանության հովանավորությունը վայելող հանրային գործիչները թիրախավորում են Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդին ու նրա առաջնորդին, վիրավորական հայտարարություններ և գրառումներ անում, հավելյալ լրջություն հաղորդելով տեղի ունեցողին։ Այս գործին անմասն չի մնացել նաև դերասան Հովհաննես Ազոյանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դերասան Հովհաննես Ազոյանը՝ կոլոտ Հովոն, մայիսի 29-ին աչքի է ընկել իշխանական ֆեյքերին բնորոշ գրառմամբ։ Նա ֆեսբուքյան իր էջում, անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, գրել է․
«Հրապարակը զբաղեցրած սառցազանին մի հատ ժամացույց նվիրեք ու ասեք, որ 1 ժամը 1 ամիս ա արդեն անցել ա, համ էլ շոգերը, որ եկավ … հալելու է»։
Հովհաննես Ազոյանը ժողովրդականություն է վայելում, նրա գրառումն արագ տարածվել է և հանրային արձագանք ստացել։ Ի՞նչ սոցիալական հետևանք կունենա Հովհաննես Ազոյանի այս գրառումը։ Եվ կարո՞ղ է ներքին թշնամանքը վերածվել ավելի վատ բանի։
Տարբեր կուսակցությունների ցուցակներով ընտրություններին մասնակցող դերասան Հովհաննես Ազոյանը քաղաքական գործիչ չէ, քաղաքական ծրագիր, գաղափար, երազանք չունի, նրանից քաղաքական տեքստ ոչ ոք չի լսել։ Ապա նա ինչո՞ւ էր ներգրավվում ընտրական ցուցակներում, իսկ հիմա Բագրատ Սրբազանի դեմ գրառում է անում։
Յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ Հովհաննես Ազոյանն իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, տարբեր կուսակցությունների ցուցակներով առաջադրվել պատգամավորի կամ ավագանու թեկնածու, պաշտպանել ժողովրդականություն չվայելող Նիկոլ Փաշինյանին կամ ժողովրդականություն վայելող Բագրատ Սրբազանին։ Սակայն հանրային գործիչների պարագան ավելի պատասխանատու է, քանի որ նրանք հանրային ուշադրության կենտրոնում են, ժողովրդի մի մասը նրանց սիրում է և ընդօրինակում։ Իսկ եթե նրանք համարժեք պատիժ ստանան իրենց սխալ խոսքերի կամ արարքների համար, ապա նրանց սիրող ժողովուրդը կարող է հիասթափվել և կորցնել սերը դերասանի, արվեստի գործչի հանդեպ
ՀՀ-ում ապրում են ազգային փոքրամասնություններ։ Նրանք ծագումով հայերի հետ հավասար նվիրվում են մեր հայրենիքին։ Ոնեն հավասար իրավունքներ, ազատություններ, հասարակության, պետության ուշադրության կենտրոնում են, ԱԺ-ում ներկայացված են մեկական պատգամավորով։ Նրանց լեզուներով հաղորդումներ կան ռադիոյով, հեռուսատեսությամբ։ ՀՀ-ում նաև խղճի ազատություն կա։ Բազմաթիվ կրոնական համայնքներն ու կազմակերպությունները ազատորեն գործում են ներդաշնակ միջավայրում։ Հովհաննես Ազոյանի կենսագրության մանրամասները հայտնի չեն։ Հանրությանը մի մասի կարծիքով՝ նա ծագումով հայ չէ և քրիստոնյա էլ չէ։ Հետևաբար՝ նրա ազնգույշ գրառումը կարող է որակվել որպես էթնիկ կամ կրոնական հողի վրա թշնամանքի արտահայտություն, ինչը աղետալի հետևանքով լի ծանր հանցագործություն է։
Պարզ ասած՝ Հովհաննես Ազոյանն ու Նիկոլ Փաշինյանին սատարող մյուս հանրային դեմքերը, մասնավորապես՝ դերասաններն ընտրության հնարավորություն ունեն։ Նրանք կարող են չմտնել իրենց համար անհասկանալի քաղաքական խաղի մեջ և հիմար բաներ չասել, չգրգռել ժողովրդին, մարդկանց չհանել միմյանց դեմ։ Եվ լավ կլինի, որ հանրային գործիչներն, այդ թվում՝ Հովհաննես Ազոյանը, զգույշ արտահայտվեն Բագրատ Սրբազանի և շարժմանը մասնակցող ժողովրդի հասցեին, ներքին թշնամանք չհրահրեն, առիթ չտան, որ ներքին թշնամանքը սևեռվի ազգային ծագման կամ կրոնական պատկանելության վրա։ Հովհաննես Ազոյանի գրառումն այս վտանգ է պարունակում։ Ու եթե նա հանրային պատասխանատվության գիտակցում ունի, ապա կջնջի այդ գրառումն ու ներողություն կխնդրի ժողովրդից։
Թաթուլ Մկրտչյան