Մի տող էլ ավելացրու ստատուսիդ` ինչի` Հայաստանում կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի, ու դիմիր դատարան. «Հրապարակի» խմբագիրը՝ Փաշինյանին
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին.
«Այսինքն, դու հարցադրումներ անելու իրավունք ունես, կաթողիկոսին ամեն օր կարող ես հարցնել` ասա` կուսակրո՞ն ես, թե չէ... իսկ «Հրապարակի» հոդվածագիրը նման իրավունք չունի...
դու եւ կինդ կարող եք տարիներ շարունակ չապացուցված մեղադրանքներ հրապարակել տարբեր անձանց, այդ թվում մի երկու օր առաջ` Բորիս Մուրազիի մասին...
կարող եք հայտարարել, որ սրբազանները մանկապիղծ են, 12 հազար դասալիք կա երկրում, նախկինները երեխաներ են վաճառել, Արցախում օտար գործակալներ են գործել... ձեր ոչ մի ասածը չկարողանաք ապացուցել, իսկ մի Նորայր Մարտիրոսյան իրավունք չունի իր լսածը հրապարակել եւ հռետորական հարցադրումներ անել...
Մի տող էլ ավելացրու ստատուսիդ` ինչի` Հայաստանում կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի...ու դիմիր դատարան»: