Լոս Անջելեսում բախումներ են գրանցվել ներգաղթյալների և ոստիկանության միջև
copy image url

Լոս Անջելեսում բախումներ են գրանցվել ներգաղթյալների և ոստիկանության միջև

Արտաքին 7 ժամ առաջ - 16:24 07-06-2025
Լոս Անջելեսի կենտրոնում հունիսի 6-ի երեկոյան բախումներ են գրանցվել ոստիկանության ու ցուցարարների միջև, որոնք փողոց են դուրս եկել ապօրինի ներգաղթյալների դեմ իրավապահների լայնածավալ ռեյդերից հետո։

Reuters-ի հաղորդմամբ, ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում՝ մահակներ ու արցունքաբեր գազ է կիրառել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։

Ավելի վաղ՝ օրվա ընթացքում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները ստուգումներ էին անցկացրել քաղաքի մի շարք շրջաններում: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` իրավապահները ձերբակալել են 40-ից ավելի անձանց, որոնք առաջիկայում պետք է վտարվեն երկրից։

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը դատապարտել է այս խուզարկությունները, պնդելով, թե այդ քաղաքականությունը «սարսափ է սերմանում համայնքներում և խաթարում է անվտանգության հիմնական սկզբունքները»։