Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:53 23-05-2024

Վարդան Ազատյանը` Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր

2024 թվականի մայիսի 6-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի խորհրդում գաղտնի քվեարկությամբ տեղի է ունեցել ռեկտորի ընտրություն: 18 կողմ ձայնով ակադեմիայի ռեկտոր է ընտրվել արվեստագիտության թենածու, դեցենտ Վարդան Ազատյանը:

Ազատյանն արվեստաբան է, հայագետ, փիլիսոփայության թարգմանիչ, ավելի քան 20 տարի դասավանդում է ակադեմիայում: 2010-ին դոցենտի կոչում է ստացել, դասախոսել է նաև արտերկրի մի շարք բուհերում: 2014 թվականին հիմնադրել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը: Հեղինակ է մի շարք հոդվածների, ուսումնասիրությունների, գրքերի:

«Անձամբ ծանոթ լինելով պարոն Ազատյանին՝ վստահ եմ, որ գեղարվեստի ակադեմիայի համար սա կարող է որակական աշխատանքի նոր փուլ նշանակել»,- Կառավարությունում նրան ներկայացնելիս ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան միակ հաստատությունն է, որտեղ հնարավոր է մասնագիտական մակարդակում արվեստ սովորել՝ իր ելույթում ասաց Վարդան Ազատյանը:

«Սա նշանակում է, որ գեղարվեստի պետական ակադեմիան հայ արվեստի, ապագայի գլխավոր երաշխավորն է ներկայում: Սա շատ բարձր ու կարևոր պատասխանատվություն է, և ես նույն մեծ պատասխանատվության զգացումով պատրաստ եմ ստանձնել այդ մեծ բովանդակության կենսագործումը: Սա նշանակում է գործնականում, որ մեր ակադեմիայում սովորող Էլենը, Ալիսան կամ Դավիթը վաղը պետք է լինեն Սարյանը, Ֆերմանյանը»,- ասաց նա և հավելեց, որ իր համար կարևոր է, որ ակադեմիան դառնա տարածաշրջանային և միջազգային արվեստի կրթության կենտրոն:

Կառավարությունը հաստատեց Վարդան Ազատյանին ռեկտոր նշանակելու որոշման նախագիծը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com