Արտաքին 5 րոպե առաջ - 17:40 07-11-2026

Գազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան

Գազայի հատվածում քաղաքացիական պաշտպանության ջոկատները տարհանում են փախստականների ճամբարների բնակիչներին, որտեղ տեղատարափ անձրևների պատճառով խորտակվել է ավելի քան 70,000 վրան: Այս մասին Maan գործակալությանը հայտնել է պաղեստինյան անկլավի իշխանությունների ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տասնյակ հազարավոր տեղահանված անձինք գտնվում են խորտակված շրջաններում, նրանց անհրաժեշտ է անհապաղ օգնության տրամադրում: Ուժգին անձրևները և մրրկային քամին վերջին 12 ժամվա ընթացքում հանգեցրել են առանց այն էլ աղետալի հումանիտար իրավիճակի կտրուկ վատթարացմանը»,- նշել է պաշտոնյան:

Նրա տվյալներով՝ մի շարք վայրերում հողի ողողման և ջրածածկումների պատճառով փլուզվել են ժամանակավոր շինություններ, կան տուժածներ: Արտակարգ ծառայություններն աշխատում են բարձր պատրաստվածության ռեժիմով, փրկարարները ստացել են ավելի քան 1,500 կանչ: Սակայն մարդկանց տարհանումը դժվարացած է փրկարարական տեխնիկայի պակասի պատճառով:

Ամենաշատը տուժել են տեղահանված անձանց ճամբարները Գազայի ծովային նավահանգստի շրջանում, անկլավի հյուսիսում՝ Ջաբալիայում և Բեյթ-Լահիայում, ինչպես նաև կենտրոնական հատվածում՝ Դեյր էլ-Բալահում և Նուսեյրատում: Այնտեղ օգտագործվող վրանների մեծ մասը մաշված են և հարմարեցված չեն ուժգին անձրևներից ու ցրտից պաշտպանվելու համար:

Նախնական գնահատականների համաձայն, որոնք մեջբերում է գործակալությունը, վատ եղանակը 3 միլիոն դոլարի վնաս է հասցրել Գազայի ողջ հատվածում ժամանակավոր ճամբարների ենթակառուցվածքին: Անկլավի իշխանությունները հայտարարում են տաքացված վրանների, անջրանցիկ ծածկերի, ձմեռային հագուստի և տաքացուցիչների սուր պակասի մասին:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում