Մամուլ 2 տարի առաջ - 08:15 23-05-2024

Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«19.11.2018թ․, Նիկոլ Փաշինյանը հանդիպելով Գեղարքունիքի մարզի համայնքապետերի հետ հայտարարել է. «Ինձ համար, օրինակ զարմանալի է, թե ինչու է մարդը 15-20 տարի 80 հազար դրամ աշխատավարձով աշխատում։ Նա, ում տեղը չի այդ 80 հազարանոց աշխատավարձը, թող գնա ավելի պատշաճ աշխատանքով զբաղվի, իսկ ում գործն է՝ կարողանանք այդ 80 հազարը 160 հազար դարձնենք»։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Իրական վիճակը. այս ելույթից 5 տարի անց Հայաստանում նվազագույն աշխատավարը ավելի քիչ է Նիկոլ Փաշինյանի նշած 80 հազար դրամից եւ կազմում է 75 հազար դրամ։ Թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր 80 հազարը դարձնել 160 հազար դրամ, այնուամնեայնիվ, 2024 թվականի պետական բյուջեում նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ։
Ահա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը խաբում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան