Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:12 15-05-2024

Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սեւան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ինչո՞վ է կեղեքող էլիտան ապահովել իր երկարաժամկետ իշխանությունը․ առաջին հերթին ժողովրդին, զանգվածներին զրկելով պատշաճ կրթությունից։

Էլիտաները իրենց երեխաներին ուղարկում էին էլիտար դպրոցներ, իսկ մեր ժողովրդի երեխաներին ուղարկում էին այսպես ասած՝ ժողովրդական դպրոցներ՝ անգրագետ դառնալու։ (Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի երեք զավակները սովորել են էլիտար դպրոց համարվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, աղջիկն լ այս պահին՝ Գերմանիայում խմբ․): 2019 թվականին մի հետազոտության արդյունքում պարզվեց, որ մինչեւ 10 տարեկան երեխաների 30 տոկոսն անգրագետ է, կարդալ չգիտի։ Նրանք ոչ թե ուղղակի անգրագիտություն էին տարածում, նրանք այս միջոցով հպատակներ էին պատրաստում իրենց համար։ Պետք է կեղեքող այս էլիտան փոխարինվի առաջնորդող էլիտայով»։

Ժողովուրդ օրաթերթը այս խոսքերից հետո հարկ է համարում հիշեցնել, որ 24.01.2024թ․, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-19 տարեկան երիտասարդների 20, 6 տոկոսը չի սովորում որեւէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-ից 24 տարեկան երիտասարդների մասով։

Այս տարիքային խումբը ներառյալ՝ չսովորող երիտասարդների համամասնությունը դառնում է 68,8 տոկոս՝ ավելի քան 140 հազար մարդ»։ Նախարարը սա համարեց անթույլատրելի շեմ։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին եւ նա խաբել է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց