Մամուլ 2 տարի առաջ - 08:05 22-03-2024

Սևանա լճի չափառները չեն հանվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Գեղարքունիքի մարզում ունեցած նախընտրական ելույթի ժամանակ 2018 թվականի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սեւանա լիճն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբ վարչապետ ընտրվեցի, տեղեկացա, որ «Սեւան» ազգային պարկի տարածքները ինչ-որ պաշտոնյաների բաժան-բաժան են արված, ծիծաղելի գումարներով վարձակալության են տրված: Իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ տրամաբանական վարձավճարներ սահմանվեն: Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված»։

Բայց իրականությունն ինչպես միշտ այլ է: Ժողովուրդ օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սեւանն այդպես էլ բարձրակարգ տուրիստական գոտի չի դարձել՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ավելի քան 5 տարի անց։ Սեւանի ափերին դեռեւս շատ են ցանկապատված, Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ «բաժան-բաժան» արված տարածքները։ Իսկ 2022թ․ հուլիսին մամուլը հրապաարակեց լուսանկարներ, որ Սեւանի ափին՝ Շորժա տանող ճանապարհին, շքեղ առանձնատուն է կառուցվում։

Բացի այդ, Ժողովուրդ օրաթերթը գրել է, որ Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող 2060 քմ հողի վրա, 2019 թ.-ից նոր առանձնատուն է կառուցվում:Ու թեեւ շրջակա միջավայրի նախարարությունն ու «Սեւան» ազգային պարկը սեփականատիրոջ ինքնությունը թաքցնում են, մամուլը պարզել է, որ այն պատկանում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանին՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդուն: Նա, ըստ մամուլի, ՔՊ-ական պատգամավորներին մտերիմ է, շահում է նաեւ պետական մրցույթներ։

Հակոբջանյանը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նաեւ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եւ մեծ ներդրում ունեցել նրա նախընտրական քարոզարշավում՝ մասնավորապես «Արարիչ» բարեգործական հիմնադրամի աշխատանքների շրջանակում «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի միջոցով զգալի թվով արցախցի երիտասարդներ եռօրյա այցով եղել են Երեւանում եւ Դիլիջանում՝ այդ ընթացքում հանդիպումներ ունենալով Արայիկ Հարությունյանի հետ:

2020թ․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը հայտարարել է. «Թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 է»: 3800 ապօրինի շենք-շինություններից ՇՄ նախարարությունը 2021թ․ 4 պարիսպ է քանդել, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն: 2022-ին ապամոնտաժման աշխատանքներ չեն կատարվել: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը էլի խաբել է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ