Մամուլ 2 տարի առաջ - 08:50 09-05-2024

ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի թիմում այլեւս չի քննարկվում Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը։ Բրյուսելում կայացած ապրիլհինգյան հանդիպումից հետո այս թեման իսպառ փակվել է ներկուսակցական հարթակում: Մինչդեռ այդ հանդիպումից առաջ գրեթե 24/7 ռեժիմով փակ հավաքներ ու քննարկումներ էին անցկացնում այս թեմայով, հրատապ համարում այդ անդամությունը, որը պետք է բերեր Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ իրենց թիմի հաղթանակն էին համարում։

Թե որն է այս թեման այլեւս չքննարկելու պատճառը, իշխանական աղբյուրները դժվարանում են հստակ պատասխանել, ենթադրում են՝ Փաշինյանը հարցն օրակարգ կբարձրացնի պատեհ պահին, ինչպես բրյուսելյան հանդիպումից առաջ, երբ հույս ուներ մեծ գումարներ ստանալ Արեւմուտքից եւ փիառ իմաստով դա օգտագործել, մինչդեռ ստացավ ընդամենը 350 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցության խոստում՝ առաջիկա 4 տարիների համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող