Արտաքին 2 տարի առաջ - 16:35 05-05-2024

Իսրայելի կառավարությունը երկրի տարածքում փակել է Al Jazeera հեռուստաալիքը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կաբինետը քվեարկել է երկրում Al Jazeera հեռուստաընկերության փակման օգտին՝ օգտագործելով անցած ամիս խորհրդարանի կողմից հաստատված նոր օրենքը, որն արգելում է Քաթարի հեռուստաընկերության հեռարձակումը Գազայի հատվածում: Փոխանցում է News.am-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կաբինետը կիրակի օրը միաձայն հաստատել է արգելքը, ասվում է կառավարության հայտարարության մեջ։ Այնուհետև կապի նախարար Շլոմո Կարնին հրաման է ստորագրել արգելքը մտցնելու մասին, որն անմիջապես ուժի մեջ է մտել:

Որոշումը, որը պետք է վերանայվի յուրաքանչյուր 45 օրը մեկ, իշխանություններին իրավունք է տալիս փակել հեռուստաալիքի գրասենյակները Իսրայելում, առգրավել հեռարձակման համար օգտագործվող սարքավորումները (բացառությամբ հեռախոսների և համակարգիչների), դադարեցնել հեռուստատեսային հեռարձակումները և սահմանափակել մուտքը ալիքի կայքեր։

Նախկինում Նաթանյահուն բազմիցս սպառնացել է փակել Al Jazeera-ի գրասենյակները՝ պատճառաբանելով, որ հեռուստաալիքը «բռնություն է հրահրում»:

Անցյալ աշնանը Մերձավոր Արևելքում հակամարտության սրման սկզբից ի վեր հեռուստաալիքը շատ ակտիվորեն լուսաբանում է այդ իրադարձությունները՝ մեղադրելով նաև Իսրայելին Գազայում հանցագործություններ կատարելու մեջ։

Գազայի հատվածում իսրայելական հարվածների արդյունքում զոհվել են հեռուստաալիքի մի քանի աշխատակիցներ և նրանց հարազատները։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին