Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:21 03-05-2024

Մեդիադաշտը շարունակում է բևեռացված մնալ. ԵՄ դեսպան

«Չնայած բազմակարծության միջավայրը առկա է, դեռ կան շատ մարտահրավերներ։ Մեդիադաշտը շարունակում է մնալ բեւեռացված, ատելության խոսքը շատ է տարածված հատկապես քաղաքական բնագավառում»,- Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողական կազմակերպությունների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Դեսպանը լրագրողներին կոչ արեց այս խնդիրները չհամարել խոչընդոտ, շարունակել ճշգրիտ տեղեկատվության ապահովումը, պայքարը կեղծ նարատիվների դեմ, մարդկանց զգացմունքների հետ չխաղալը։

Մանրամասները՝ տեսանյութում։