Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 22:50 10-03-2021

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ. ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԼՀԿ-ի՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու լուծումն իշխանությունը մերժել է։ «Մեր մեկնված ձեռքը թողնվել է անպատասխան, այս պահին այլևս մեր առաջարկությունն իր ուժը կորցնում է, ժամանակավրեպ է»,-ասաց պարոն Մարուքյանը և, ներկայացնելով իրավիճակը, հիշեցրեց՝ ՀՀ նախագահը դիմել է ՍԴ, վիճարկում է այն օրենքների դրույթները, որոնք վերաբերում են ԳՇ պետի նշանակմանն ու ազատմանը, հակասահմանադրական հարց է տեսել և հիմա գնդակը ՍԴ դաշտում է:

Պարոն Մարուքյանը հիշեցրեց՝ Օնիկ Գասպարյանը hայտարարել է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես վարչապետի հրաժարականի եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով․ «Սա մեր առաջարկն է եղել, որը մենք անդադար պնդել ենք. խորհրդարանը պետք է ցրվի, իսկ դա կարող է լինել վարչապետի հրաժարականի դեպքում։ Մեր առաջարկը մերժվել է։ Իսկ արտահերթ ընտրությունների օրակարգը շարունակելու թևածել Հայաստանի հանրապետությունում և լինելու է թիվ մեկ օրակարգը, որովհետեւ ԶՈւ-ն ամբողջությամբ միացել են այդ օրակարգին, հայտարարությանը միացել է սպայական կազմը»։ Իսկ այն հարցին, թե ԼՀԿ-ն այլևս իշխանության հուշագիր չի՞ կնքի, պարոն Մարուքյանը պատասխանեց․«Ոչ, որովհետև մեր առաջարկն ուժը կորցրած է, բայց արտահերթ ընտրությունները մեր օրակարգում է»։

Էդմոն Մարուքյանը լկտի սուտ է որակել իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե պատրաստ են արտահերթ ընտրությունների գնալ և հրավիրում են խմբակցություններին խորհրդակցություններին:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան