Մամուլ 2 տարի առաջ - 07:12 26-04-2024

216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216 հազար դրամի LED լույսեր՝ 36 հատ։ 36-ից երեսունն արժեցել է 144 հազար դրամ, իսկ 6-ը՝ 72 հազար դրամ։

LED լույսերի տեխնիկական բնութագիրը հետեւյալն է. «LED լուսարձակ, հզորությունը՝ 30W, լուսային հոսանքը՝ 2700 լյումեն, սնուցման լարումը՝ 100-240V»։

Լուսարձակների ձեռքբերման պայմաններից մեկը գնորդին հանձնելու ժամանակահատվածն է: Եվ, ըստ դրա, լուսարձակների կեսը պետք է մատակարարել պայմանագրի ուժի մեջ մտնելուց 40-րդ օրը, իսկ մյուս կեսը՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ին։

Նախագահի աշխատակազմը հաճախ է գնումների պայմանագրեր կնքում մեքենայի տեխնիկական սպասարկումների հետ կապված։
Այս անգամ մեքենաների տեխնիկական սպասարկումը ՀՀ նախագահի համար արժեցել է 5 մլն 400 հազար դրամ։

Այս սպասարկումը արվել է 7 մեքենայի համար։

Սեփական մեքենաների վրա միլիոններ ծախսող նախագահը նշված մակնիշի մեքենաներով, չգիտես, թե ուր է այցելում, սակայն դրանց վերանորոգման համար աճուրդները, ինչպես տեսնում ենք, «խոստումնալից են»։

Հավելենք, որ տեխնիկական առումով, ՀՀ բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին, իր ոչ մի խոսքում չհիշատակեց նրանց մասին։

Սա էլ՝ ՀՀ-ում ՔՊ-ականների «սրտի» նախագահը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ