Ալիևը  «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
copy image url

Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը

Արտաքին 1 տարի առաջ - 19:45 19-04-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Շահին Մուստաֆաևի գլխավորած պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպումը։ Պաշտոնական Երևանն այս առնչությամբ հայտնում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:

Հրապարակած քարտեզից պարզ է դառնում, որ Ադրբեջանը կմոտենա Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, նրա մի մասը Կիրանցի հատվածում կանցնի իր վերահսկողության տակ: Այսպիսով՝ չնայած այն բանին, որ հայ հասարակության մեծ մասը կտրականապես դեմ էր 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելուն, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց կատարել Բաքվի հերթական պահանջը։

Այս կապակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում ոգևորության մեծ ալիք է բարձրացել։ Մասնավորապես թշնամու մամուլը գրում է, որ հաջողվել է առանց մեկ կրակոց արձակելու ապահովել «Ղազախի շրջանի 4 ոչ ոչ անկլավային գյուղերի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, որոնք ավելի քան 30 տարի գտնվում էին Հայաստանի օկուպացիայի տակ»։

Հաղորդվում է, որ Ալիևն այս գյուղերի «վերադարձի հարցը» նախաձեռնել է դեռևս 2020 թվականին և այդ ժամանակվանից ի վեր ակտիվ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ։ «Այսօր մենք տեսնում ենք մեր երկրի ազգային շահերն արտացոլող այս լայնածավալ գործընթացի տրամաբանական ավարտը։ Այս քայլով սկիզբ դրվեց սահմանների սահմանազատման գործընթացին, և դրա առաջին քայլերն արվեցին հենց Ղազախի շրջանում»,- ասվում է հրապարակումներից մեկում։

Ադրբեջանական ԶԼՄ-ները ուշադրություն են հրավիրում այն բանին, որ Բաքուն պնդում էր, որ սահմանազատման գործընթացը սկսվի հենց Տավուշ/Ղազախ հատվածից, քանի որ այդ շրջանը ռազմավարական նշանակություն ունի։
Բացի այդ, նշվում է, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ը և մի շարք արևմտյան երկրներ փորձեցին ազդել սահմանազատման գործընթացի վրա, սակայն Ադրբեջանին հաջողվեց կանխել նրանց միջամտությունը։

«Արդյունքում՝ Ադրբեջանն ու Հայաստանը ընդհանուր լեզու գտան և ապացուցեցին, որ ի վիճակի են ինքնուրույն լուծել ծագող խնդիրները։ Այսպիսով, որքան քիչ այսպես կոչված արևմտյան «խաղաղապահները» խառնվեն ադրբեջանա-հայկական երկխոսությանը, այնքան շուտ խաղաղություն ու բարգավաճում կհաստատվի Հարավային Կովկասում»,- ասվում մեկ այլ հրապարակման մեջ։

Միևնույն ժամանակ ադրբեջանական մամուլը նշում է, որ այս իրադարձությունը համալրեց Ադրբեջանի հաղթանակների շղթան, որում կարևոր տեղ ունեին նաև 2023-ի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթումը, ինչպես նաև այնտեղից ռուս խաղաղապահների դուրսբերումը․ «Այժմ այս ցանկին ավելանում է ադրբեջանական չորս գյուղերի նկատմամբ վերահսկողության վերականգնումը՝ առանց արյուն թափելու։ Հերթական անգամ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են կյանքի կոչվում նախագահ Ալիևի ծրագրած բոլոր նախաձեռնությունները՝ ամբողջությամբ արտացոլելով մեր երկրի շահերը»։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ նման կերպ հերքվեցին նաև «Ֆրանսիայի և մի շարք այլ արևմտյան երկրների կողմից տարածվող այն պնդումները», որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի տարածքի նկատմամբ ու նախապատրաստվում է հարձակման։ Բաքվի պնդմամբ՝ «այդ մեղադրանքները ոչ այլ ինչ էին, քան Ադրբեջանի դեմ ուղղված կեղտոտ խաղի և կեղծ քարոզչական արշավի մաս և իրականության հետ կապ չունեին»։

Ամփոփելով Ադրբեջանի հերթական ձեռքբերումը՝ այդ երկրի լրատվամիջոցները նկատում են, որ դա «Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի հերթական փայլուն հաղթանակն է»։

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին