Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:52 08-05-2025

Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարորդական իրավունքի վկայականը և անձնագիրը (ID քարտը) տրվում են 10 տարի ժամկետով: Անձնագրային բազան հասանելի է նաև պարեկային ծառայությանը:

ԱՌԱՋԱՐԿ
Վարորդական վկայականները դարձնել նաև էլեկտրոնային, ով մեքենայով երկրից դուրս է գալու թող ստանա վկայականի պլաստիկ տարբերակը, ով չի ցանկանա, էլեկտրոնային վկայակականը վավեր լինի անձնագրի հետ միասին: Այսինքն, ամեն 10 տարին մեկ վկայական չփոխի, լրացուցիչ ծախս չկատարի: Եթե ունես վավեր անձնագիր (ID քարտ), թող պարեկները բազայով անձնագրի լուսանկարով իրականացնեն նույնականացում:
Եվ առհասարակ, տեխանձնագիրն էլ կարող է լինել էլեկտրոնային, ով երկրից դուրս է գալու թող ստանա պլաստիկ»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի