Ներքին 1 տարի առաջ - 09:22 09-05-2025

Կոտայքում «Chevrolet»-ն բախվել է գազախողովակներին, ապա բնակչի երկաթե դարպասին․ կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Միտուշ Հ․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք, անցել բազալտե եզրաքարի վրայով և բախվել թիվ 98 հասցեի երկաթե դարպասներին ու քարե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Միտուշ Հ․-ն, ուղևորներ, Կոտայքի մարզի բանկիչներ 28-ամյա Արամ Հ․-ն, 27-ամյա Հովսեփ Մ․-ն և 30-ամյա Գոռ Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։

Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ գազախողովակների կոտրվելու արդյունքում այն հայտնվել էր փողոցի բանուկ մասում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորներից Միտուշ Հ․-ն գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանալ են նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը