Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 09-05-2025

Պարտության տանող ուղին. Փաշինյանն ատո՞ւմ է բանվորներին 

«Համբալ» բառը արաբական ծագում ունի, բանվորական աշխատանք կատարողին արաբերեն ասում էին «համբալ»։ Կաստայական բաժանումներով այս աշխատանքը կատարողը ամենաստորին կաստայի ներկայացուցիչն է համարվել միջնադարում։ Համբալ լինելը նվաստացուցիչ էր բարձր կաստաների տեսանկյունից։ Բառը հայերեն է ներթափանցել, ենթադրաբար, միջնադարում, արաբական կայսրության ժամանակաշրջանում, երբ Հայաստանը արաբական մշակութային, քաղաքական ազդեցության տակ էր։ Չնայած՝ կաստայական բաժանումներ վաղուց չկան, իսկ հավասարությունը բարձրագույն արժեք է, սակայն «համբալը» դեռ ընկալվում է որպես նվաստացուցիչ, վիրավորական։

Մայիսի 7-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր գործընկերներից մեկի հետ լեզվակռվի մեջ մտնելով, նրան վիրավորել է, ասելով. «Գնա, վե՛ր ընգի տեղդ, համբալի մեկը, համբալի մեկը»։

Ի՞նչ հետևանք կունենա երկրի ղեկավարի այս վարքը։ Արդյո՞ք Փաշինյանն ատում կամ արհամարհում է բանվորական աշխատանք կատարողին։

Կիրթ, դաստիարակված մարդը փորձում է ձեռնպահ մնալ հասարակական վայրում վիրավորական խոսքեր ասելուց, քանի որ նա բոլոր ժամանակներում օրինակելի հասարակական դիրք է գրավել, մարդիկ նրանից օրինակ են վերցրել։ Հատկապես խոցելի են երեխաները, դեռահասները, որոնք վատ բառերն ընդօրինակում են՝ առանց հասկանալու։

Բարձր պաշտոն զբաղեցնողին ընդօրինակում են ինքաբերաբար, քանի որ նա թելադրում է օրենքներ, կանոններ, բարքեր, նրա խոսքն ընկալվում է որպես նորմալ։ Իսկ երբ վիրավորական խոսքեր է կիրառում բարձրագույն պաշտոնյան, ապա մյուս պաշտոնյաները նույնկերպ կարող են վարվել ժողովրդի հետ, մարդկանց արժանապատվությունը վիրավորելը համարվի նորմալ։

Քաղաքացին նույնպես փորձում է ձեռնպահ մնալ հասարակական վայրում հակահասարակական վարք դրսևորելուց։ Դրանք կանխելու համար օրենքներ կան։

Ի վերջո՝ ժողովրդավարական արժեքներով պահանջվում է դիմացինին վերաբերվել հավասարապես, քանի որ հավասարությունը բարձրագույն արժեք է։ Միջնադարում ծանր բանվորական աշխատանքը նվաստացուցիչ էր, այն կատարողներն անկիրթ էին, հարգանքի արժանի չէին։ Քաղքենիա-ժողովրդավարական վերափոխումներից հետո վերաբերմունքն արմատապես փոխվել է։ Ներկայումս բանվորական աշխատանք կատարողները կիրթ են, կրթական մակարդակով երբեմն չեն զիջում պաշտոնյաներին։ Կաստայական բաժանում չկա, որևէ աշխատանք նվաստացուցիչ չի համարվում։ Բոլորն, այդ թվում՝ բանվորը, հարկատու են։ Իսկ Փաշինյանի բնորոշմամբ՝ հարկատուն հերոս է։

Կարճ ասած՝ դիմացինին «համբալ» որակելը վայել չէ կիրթ, դաստիարակված, քաղաքացիական, ժողովրդավարական արժեքներով, օրենքներով, բարքերով առաջնորդվող բարձր դիրք, պաշտոն զբաղեցնողին։

Իսկ եթե պարզվի, որ Փաշինյանն ատում, արհամարհում է բանվորական աշխատանք կատարողին, այսինքն՝ «համբալ» բառը վիրավորական շեշտադրմամբ կիրառելով, ցույց է տալիս ատելություն ու արհմարհանք բանվորների նկատմամբ, ապա բանվորները դրանից, հավաբանար՝ կվիրավորվեն ու նրան ձայն չեն տա ընտրություններում։ Ձայն չեն տա նաև կիրթ, դաստիարակված մարդիկ, որոնք հասարակական վայրում նման վիրավորական բառեր չեն կիրառում։ Հավասարության ջատագովերը նույնպես չեն ընտրի, քանի որ հասարակությունը չեն բաժանում կաստաների, տեսակների, դասակարգերի։ Արդյունքում Փաշինյանի 11 տոկոս վարկանիշն էապես կընկնի։ Հետևապես՝ եթե նա գիտակցաբար է կիրառել «համբալ» բառը որպես վիրավորանք, նշանակում է՝ գիտակցաբար նվազեցնում է իր վարկանիշն ու գնում պարտության։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան