Ներքին 1 տարի առաջ - 16:45 08-05-2025

Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 

ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը հուլիսի 8-ից 10-ը նախատեսում է մասնակցել Global First Ladies Academy (GFLA) ծրագրին Նյու Յորքում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, ներկա են լինելու տարբեր երկրների առաջին տիկիններ։

Oragir.News-ը հարցում էր ուղարկել տվյալ կազմակերպությանը պարզելու, թե արդյոք Աննա Հակոբյանը համարվում է առաջին տիկին այն դեպքում, երբ Հայաստանն ունի նախագահ, որն էլ իր հերթին ունի կին, որը, իհարկե, չի երևում, բայց կա։

Կազմակերպությունից մեզ պատասխանեցին, որ իրենց համար դա էական չէ, քանի որ իրենց հարթակը բաց է նախագահի, վարչապետի ու այլ առաջնորդների կանանց համար։ Մեզ նաև պատասխանեցին, որ մասնակցության հրավերն իրենք են ուղարկել Աննա Հակոբյանին։

First Ladies Acadeny-ն մեզ նաև տրամադրեց տեղեկություն, որ մասնակցությունն անվճար է, բայց ճանապարհածախսը, մնալու ու մնացած բոլոր ծախսերը պետք է հոգան մասնակիցները։

Ակադեմիայի միջոցառումը կանցկացվի 2025 թվականի հուլիսի 7-10-ը Նյու Յորքի Ford Foundation-ի շենքում։

Այս տարի Ակադեմիան կներառի ինչպես նոր մասնակիցների, այնպես էլ շրջանավարտների և նախկին Առաջին տիկնանց համար մշակված մոդուլներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել համագործակցությունը՝ համատեղ և առանձին նիստերի միջոցով։

Մեզ տրամադրեցին նաև հետևյալ օրակարգը՝

Հուլիսի 7 – երկկողմ հանդիպումներ և նախապատրաստական աշխատանքներ (ոչ պարտադիր ներկայություն),
Հուլիսի 8 – Թեմաներ․ Առաջնորդություն՝ առանց պաշտոնական լիազորության, հաջող հարթակի ձևավորում, GFLA-ի 10 քայլանոց առաջնորդության մոդել,
Հուլիսի 9 – Տարածաշրջանային ցանցերի օգտագործում, երիտասարդության պաշտպանություն, խաղաղություն և զարգացում, մայրական առողջություն, երիտասարդության հզորացում, 2030 թվականի ճանապարհային քարտեզ,
Հուլիսի 10 – Ռեսուրսների ներգրավում, տոկուն և հեռատես առաջնորդության մեթոդներ, գաղտնի ձևաչափով քննարկում, փակման արարողություն։

Ըստ իրենց պատասխանի՝ GFLA-ն հոգում է Ակադեմիայի մասնակցության բոլոր ծախսերը՝ յուրաքանչյուր մասնակցի համար գնահատելով այն 30,000 ԱՄՆ դոլար։ Սակայն մասնակիցներն իրենք պետք է հոգան իրենց ճանապարհորդության և կեցության ծախսերը։ GFLA-ն պատրաստ է առաջարկել օժանդակություն և խորհրդատվություն հյուրանոցների և ճանապարհորդության կազմակերպման հարցում։

2024 թվականին Ակադեմիային մասնակցել են 14 առաջին տիկիններ և 20 ավագ խորհրդատուներ՝ տարբեր ցանցերից, ներառյալ OAFLAD, ALMA, SCLAN և Մերձավոր Արևելքից։

Ենթադրելի է, որ Աննա Հակոբյանը այս միջոցառմանը մասնակցելու է հարկատուներիս փողերով։


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի