Ուղիղ եթեր
Արդյոք ընդդիմությանը ճանճ ու շուն անվանողները կրթվելու կարիք չունե՞ն․ պատասխան Աննա Հակոբյանին
copy image url

Արդյոք ընդդիմությանը ճանճ ու շուն անվանողները կրթվելու կարիք չունե՞ն․ պատասխան Աննա Հակոբյանին

Ներքին 4 ամիս առաջ - 22:09 21-01-2025
Աննա Հակոբյանը այսօր Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին կոչ է արել կրթվել։ Հասկանալու համար՝ արդյոք Մարությանը պատրաստվո՞ւմ է հետևել առաջին տիկնոջ առաջարկին, թե ոչ, Oragir.News-ը կապ հաստատեց Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության անդամ ու համախոհ Գրիգոր Երիցյանի հետ։

Երիցյանը նշեց. «Հայկ Մարությանը քաղաքապետ է եղել Աննա Հակոբյանի, եթե չեմ սխալվում, ամուսնու առաջարկությամբ։ Մարությանը իր աշխատանքով ցույց է տվել, որ ոչ միայն տեղյակ է տրանսպորտի թանկացումից, այլև դրել է ռեֆորմների սկիզբը, դա այն նույն գործն է, որ Ավինյանը չի կարողանում հասցնել ավարտին։ Եվ կարծում եմ՝ շատ տեղին առաջարկ կլինի, եթե իրենց կրթությունը բարելավեն թե՛ Աննա Հակոբյանը, թե՛ Երևանի քաղաքապետը և թե՛ վարչապետը, որը այսօր վերջապես որոշել էր թողնել հեծանիվը և երթևեկել մետրոյով։ Փաշինյանը փորձում էր տեսանյութում ցույց տալ, թե ինչքան հեշտ է մետրոյով երթևեկելը, և ինչքան հետաքրքիր հարցեր են իրեն ուղղել քաղաքացիները, սակայն մեր թիմը վստահ է, որ տեսանյութում տեղ չեն գտել մնացած այն բոլոր հարցերը, որոնցով անհանգստացած են քաղաքացիները։ Վարչապետը շատ գոհ էր, որովհետև վճարել էր 100 դրամ, իսկ փետրվարի 1-ին եթե նստի մետրո, կտեսնի, որ չի կարող շատ հեշտ երթևեկել, որովհետև 3 անգամ թանկանալու է տրանսպորտը։ Ուրիշին կրթվելու կոչ անելուց առաջ պետք է նայել՝ արդյոք մենք կրթվա՞ծ ենք, թե՞ ոչ։ Արդյոք այն քաղաքապետը, որի հայրը իր ժողովրդին համբալ է անվանում, կրթվելու կարիք չունի՞, այն քաղաքապետը, որը իր չիմացությամբ թռչում է արտերկիր, կրթվելու կարիք չունի՞։ Ընդդիմադիրներին շուն ու ճանճ անվանող մարդը կրթվելու կարիք չունի՞»։

Երիցյանը պնդեց նաև, որ քաղաքական իշխանությունը մեծ վտանգ է տեսնում համախմբման մեջ։ Համախմբում կա թե՛ Մարությանի շուրջը, թե՛ այլ ընդդիմադիրների՝ երիտասարդների ու քաղաքացիների ինքնակազմակերպման միջոցով նաև։ Մարությանի հոլովակները հավաքել են արդեն 3 միլիոն դիտում, և սա խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում, ու այն տեխնոլոգիան, որը նրանք կիրառում են, կեղծ տեղեկությունների տարածումն է, օրինակ՝ 50.000 դրամ տուգանվելու մասին լուրերը։

Երիցյանի խոսքով՝ իշխանությունը լավ գիտի, որ ինքը չի մարսելու այդ ռեֆորմները։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից