Մամուլ 2 տարի առաջ - 08:32 18-04-2024

Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2018 թվականի մայիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Պետական պատվերի համակարգը սպառել է իրեն, և մենք պետք է փորձենք այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի կարողանանք լուծել ռազմավարական նշանակության այդ հարցը»:

Ժողովուրդ օրաթերթը արձանագրեց, որ շուրջ 6 տարի անց, ոլորտում նույն պատկերն է․ քաղաքացիները բողոքում են, որ պետպատվերով երբ դիմում են բուժսպասարկման, պատասխան են ստանում, թե պետպատվերը վերջացել է։ Ու զարմանալի է, թե ինչպես է կատարվում պլանավորումը, բաշխվածությունը, որ տարվա կեսին արդեն այն սպառվում է։

Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր, պետպատըվերով միլիոնավոր դրամների հատկացում էր կատարվում նրա կնոջը պատկանող բժշկկան կենտրոնին։

«Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, հեղափոխությունից հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը:

Հատկացումները, ըստ Առողջապահության նախարարության, եղել են այսպիսին,
• 2017 – 0 դրամ
• 2018 – 25․1 մլն դրամ
• 2019 – 98․9 մլն դրամ
• 2020 – 127.6 մլն դրամ

Բա ասում եք՝ կոռուպցիա չկա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել