Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 31-07-2025

Ամենուրեք անօրինականություն է, դրա համար Միքայել Սրբազանի կանալնքի որոշումը չփոխվեց․ հարցում

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է առաջին ատյանի դատարանի դատավորի՝ կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Սրբազանի պաշտպանների բողոքները: Այս մասին հայտնում է Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը:

«Պաշտպանական կողմը ակնկալում էր դատավոր Վաչե Մարգարյանի նման կեցվածքը, իսկ նրան հայտնված բացարկն ամենայն հավանականությամբ մերժվել է:

Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է առաջին ատյանի դատարանում հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ»- հայտնել է պաշտպանական թիմը:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը նույնը թողել Միքայել Սրբազանի կալանքի որոշումը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ վերաքննիչ դատարանը ճիշտ է վարվել, որոշներն էլ ասացին, որ արդարություն չկա։

«Ճիշտ ա արել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամենուրեք անօրինականություն է։
«Չեմ իմացել դա, բայց ամենուրեք անօրինականություն է, ինչու պիտի դատական համակարգում անօրինականություն չլինի։ Մեր ամբողջ համակարգը վերջացած, ուղղակի վերջին օրերն ապրող համակարգ ա և որևէ բնագավառում որևէ դրական բան սպասելն անիմաստ ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով` ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի։
«Իմ հասկանալով ոչ մեկը ոչ մեկի գործի մեջ չպիտի մտնի․ քաղաքապետը պիտի քաղաքով զբաղվի, նախագահը նախագահությունով»,- ասաց նա։

«Իրան պետք ա ցմահ նստացնեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել