Մամուլ 2 տարի առաջ - 08:22 30-03-2024

Սամվել Բաբայանը մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որոշ տեղեկություններով, մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում եւ առաջիկա համապետական ընտրություններին հանդես գալ իբրեւ ընդդիմադիր։ Նա սերտ շփումների մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ, եւ չի բացառվում, որ նրա հիմնադրած «Հանուն հանրապետության» կուսակցության հետ դաշինքով մասնակցի ընտրություններին։ Պատմում են, թե Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից` համարում է, որ ըստ արժանվույն չեն գնահատել իրեն:

Հիշեցնենք, որ Արցախի հայաթափումից հետո նախատեսվում էր վտարանդի արցախցիների խնդիրներով զբաղվող կառույց ստեղծել, որը պետք է ղեկավարեր ՊԲ նախկին հրամանատարը, սակայն ինչ-որ պահի հրաժարվեցին այդ մտադրությունից։ Չի բացառվում, որ նաեւ Փաշինյանի համաձայնությամբ են այս միավորները ստեղծվում, որ ընդդիմադիր դաշտը լցնեն: Արեւմտամետ շրջանակները սերտ համագործակցում են ՔՊ-ական իշխանությունների հետ, եւ այդ դաշտում ձեւավորվող ցանկացած միավոր այսօր եւ ապագայում համաձայնեցվելու է Փաշինյանի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով