Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 22-03-2024

Ադրբեջանը ե՞րբ կվերադարձնի Արծվաշենն ու հայկական 31 գյուղերի տարածքները

Նախկինում իշխանությունները ծայրահեղ վտանգավոր էին համարում անվտանգային, պաշտպանական հարցերում դիվերսիֆիկացիան։ 2018-ի իշխանափոխությունից հետո այս գիծը խորացավ, ՔՊ-ականները հայտարարում էին, որ արտաքին և անվտանգային ոլորտներում ոչինչ չեն փոխելու, հայ-ռուսական կապերն ավելի են խորացնելու։ Իսկ 2022-ից հետո, երբ բոլորը հասկացան, որ Մոսկվան հայ ժողովրդի դաշնակիցը չի, ՀՀ-ն դիվերսիֆիկացման քայլեր է կատարում, Հնդկաստանից, Ֆրանսիայից սպառազինություն է ստանում, ինքնուրույն արտաքին քաղաքականություն է փորձում վարել, ԵՄ-ին անդամակցելու ակնարկներ անում, բայց ծայրահեղ վտանգավոր ոչ մի բան տեղի չի ուենում։

Հակառակը, ՀՀ-ն ավելի պաշտպանված է թվում, քան 2020-ին, երբ իշխանությունը և նրան վստահող ժողովուրդը կարծում էին, թե ՌԴ-ն ՀՀ-ին կօգնի Արցախի ազատության համար պատերազմում։ Ներկայում բազմաթիվ երկրներ են հանդես գալիս հայ ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության դիրքերից։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանին և արցախցիներին աջակցելու մասին քննարկում են կազմակերում, Ֆրանսիայի հետ անվտանգային պայմանագրեր են մշակվում։

«Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նախագահ Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը: Մոտակա շրջանում միջոցառման մասին ավելի մանրամասն խոսելու հնարավորություն կլինի»,- այս մասին մարտի 21-ին տեղեկացրել է Անվտագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրեսի» հետ զրույցում։

Անվտանգային քաղաքականության առումով՝ այս եռակողմ հանդիպումը էական նշանակություն ունի։ Ակնկալվում է, որ կլինի եռակողմ հայտարարություն, որը շրջանակային փաստաթուղթ կդառնա։ Նույնիսկ եթե քննարկեն միայն եվրոպական և արևմտյան ներդրումների, ֆինանսական օժանդակության և շուկաների վերաբերյալ հարցեր, միևնույն է՝ այդպիսի համագործակցությունը էապես մեծացնում է ՀՀ-ի դիմակայունությունը և զարգացման հեռանկար բացում։ Իսկ եթե քննարկեն նաև Հարավ-հյուսիս միջազգային ավտոճանապարհի անվտանգ շահագործման հարցը, որը գլոբալ առաջնահերթություն է, նշանակում է, առաջիկա ամիսներին Ադրբեջանը դուրս կգա Սյունիքի մարզից, որտեղ ներխուժել, որոշ հատված է զավթել և խոցելի դարձրել Հարավ-հյուսիսի անտանգությունը։

Ադրբեջանի ենթադրյալ նահանջի հարցում հնարավոր է՝ դերակատարություն կունենա նաև Թուրքիան։ Վերջինս, որպես Արևմուտքի դաշնակից, ստիպելու է Բաքվին չհարձակվել Արևմուտքի դաշնակից դարձող Հայաստանի վրա, որն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ եռակողմ հայտարարություն է ստորագրելու ապրիլի 5-ին։ Ի դեպ՝ մարտի 21-ին Բրյուսելում Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է Երևանի և Բաքվի հարաբերությունները։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ եռակողմ համագործակցություն հնարավոր է նաև Ադրբեջանի հետ, որը նույնպես պետք է պարտավորվի չսպասարկել ռուսական շահերը և դուրս հրավիրել ռուսներին իր տարածքից։ Եթե ՀՀ-ն ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուղիղ օժանդակությամբ ամրացնում է անկախությունը և մտադիր է խաղաղության պայմանագրով ՌԴ-ին հեռացնել տարածաշրջանից, ապա Ադրբեջանից ռուսներին դուրս հրավիրելու գլխավոր օժանդակողի դերում հանդես է գալու Թուրքիան։ Եթե Մոսկվան չհանձնի Ադրբեջանը Անկարային ու չուզենա հեռանալ, ապա ռուս-թուրքական պատերազմ կլինի։ Իսկ եթե ռուս-թուրքական բախման պարագայում Ադրբեջանը մնա ռուսական խրամատում, ապա կլուծարվի որպես պետություն, կազատագրվեն ոչ միայն հայկական 31 գյուղերի տարածքներն ու Արծվաշենը, այլև Արցախն էլ ազատություն կստանա միջազգային երաշխիքներով։

Եթե այս հեռանկարն են քննարկել թուրք և ադրբեջանցի արտգործնախարարները Բրյուսելում, ապա ենթադրելի է, որ ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ և ի հեճուկս Մոսկվայի, ազատ կարձակի Արցախի գերեվարված ղեկավարներին, կվերադարձնի Արծվաշենը, հայկական 31 գյուղերի տարածքները, առաջին հերթին՝ Սյունիքի մարզի այն հատվածները, որոնց զավթված մնալը Հարավ-հյուսիսի համար խնդրահարույց կարող է լինել։ Այս առումով՝ կասկած կա, որ Տավուշի մարզի ադրբեջանական գյուղերի թեման նետվեց օրակարգ, քանի որ Բաքուն Արևմուտքի դաշնակից Անկարայի խորհրդով՝ պատրաստվում է զիջումներ անել Արևմուտքի դաշնակից դարձող ՀՀ-ին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
19:14 «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan Rogue»-ի վրա
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ