Արտաքին 5 տարի առաջ - 13:00 18-01-2021

ԲԱՅԴԵՆԸ ԱՄՆԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ ՓԱՐԻԶԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԻՐ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՕՐԸ

CNN-ը հաղորդել է, որ, ըստ Ռոն Քլայնի ծառայողական գրության, որը նոր վարչակազմում կզբաղեցնի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, նորընտիր նախագահ Ջո Բայդենը հենց իր երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, մտադիր է հրամանագիր ստորագրել երկիրը Փարիզի կլիմայի համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին վերադարձնելու վերաբերյալ:

Բացի դրանից՝ Բայդենը մտադիր է անհապաղ վերացնել Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մի շարք սահմանափակումներ, մասնավորապես մահմեդական յոթ երկրի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտք գործելու սահմանափակումը:

Միևնույն ժամանակ Բայդենը մտադիր է պարտադիր դարձնել պետհաստատություններում բժշկական դիմակների կրումը:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով