Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 16:50 18-03-2024

Վազելով կգնամ Արցախ․ տեղահանված 23 ընտանիք ապրում է Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցում

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արցախցիների կեցության հարցը շարունակում է չլուծված մնալ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ նախորդ տարի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված 100․000 քաղաքացիներից 4000-ը բնակություն էին հաստատել Շիրակի մարզում, սակայն, նրանց թիվը գնալով նվազում է։ Հարյուրավոր արցախցիներ լքել են ոչ միայն Շիրակի մարզը, այլև Հայաստանի Հանրապետությունը։

Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին 43 արցախցի է ապրում՝ 23 ընտանիք, որոնցից 6-ը միայնակ են։

Oragir.News-ը եղել ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում, զրուցել Արցախից բռնի տեղահանված քաղաքացների հետ։

45-ամյա Ռաջա Բաբայանը Արցախում 2 տուն է կորցրել։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում էին ապրում։ Նոյեմբերի 5-ին են դուրս եկել Շուշիից։

«Մեզ ասացին, որ լոխ պիտի դուրս գաք, թուրքը մտել է Շուշի»,- ասաց նա։

2020 թվականի պատերազմից հետո Ստեփանակերտում վարձով էին ապրում, ասում է`պիտի բնակարան ստանային։

«Ես ու կինս ենք այստեղ մնում, դեկտեմբերից այստեղ ենք։ Մի ամիս վարձով ապրեցինք, հետո չկարեցանք վարձը տալ։ Մեզ էստեղ ուղարկեցին։ Ես աշախտում եմ, կինս էլ է աշխատում, բայց դրանով հնարավոր չէ համ ապրել, համ տան վարձ տալ։ Գյումրիից վազելով կգնամ Արցախ, միայն թե թուրքի ոտքը մեր հողից գնացած լինի։ Էլի զրոյից կստեղծենք, ոնց 92-ին ստեղծեցինք։ Հույսներս չենք կորցնում, չգիտեմ՝ ինչ ա լինելու վաղը, բայց լավատեսությունը չեմ կորցնում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախցի տղամարդը։

75-ամյա տիկին Ռոմելան էլ Ստեփանակերտից է ամուսնու հետ բռնի տեղահանվել։ Ամուսինը վերջերս մահացել է։ Ասում է`չեմ ուզում խոսել, ոչ խոսելու սիրտ է մնացել ոչ էլ ուժ։

82-ամյա Զեմֆիրա Բաբայանն էլ Ասկերանից է տեղահանվել, որդու հետ ապրում է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում։ Նախքան զրույցը սկսելը ասում է`մենք լավ էինք ապրում, մի օրում դարձանք գաղթական։

«Մենք մեր համար աշխատել ապրել ենք, ուրիշի ձեռքին չենք նայել։ Եկել ենք էստեղ, աշխատանք չկա, ես իմ էս տարիքին ոչ մի բան չեմ կարող անել։ Դաժը բլոկադայի ժամանակ մենք խեղճություն չենք զգացել»,- ասում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Մարտակերտից բռնի տեղահանված 73-ամյա Լարիսա Ղուկասյանն էլ որդու հետ է ապրում։ Արցախից ծանր հիշողություններով և դատարկաձեռն են եկել Հայաստան, բայց նրանք էլ հույս ունեն, որ ժամանակավոր է այս իրավիճակը։ Տիկին Լարիսան ասում է`հեշտ բան չէ քրտինքով տուն դնես ու թողնես գաս, հետդ մի բարձ ու վերմակ չվերցնես։

«Որ Հակարիի կամուրջը անցանք աչքերս լցվեցին… Ես հայրենիքում էի, բայց գաղթականի կարգավիճակով, մենք գալիս էինք դեպի մեծ անորոշություն։ Առաջին անգամն ենք Գյումրիում, չգիտենք՝ ինչքան կմնանք այստեղ։ Տղաս աշխատանք է գտել այստեղ, փորձում ենք ինքնակազմակերպվել, ուշքի գալ: Դժվար է, ամեն ինչ պիտի նորից սկսել»,- ասում է տիկին Լարիսան։

Նշենք որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հիմնականում խոցելի խմբերում գտնվող մարդիկ են, ովքեր իվիճակի չեն տեղափոխվել վարձով բնակարաններ։
adv_banner

Ամենից շատ դիտված

22:00 Իմ դիակի վրայով թող քանդեն․ թույլ չեմ տա՝ որդուս նկարը հանեն. զոհվածի մայր
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
15:35 Գարեգին Նժդեհի մետրոյի կայարանից հեռացվել են Սարդարապատի հերոսների նկարները
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
21:09 Չեմ կարողանում տղերքի աչքերին նայել. X զորամասը քանդում են. Աղաբեկ Խաչատրյան
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում
20:10 Ըստ էության. Ես չեմ գնում Փաշինյանի հետ հեծանիվ քշելու, որ ինքը հասկանա՝ պիտի հրաժարական տա․ Գեղամ Նազարյան
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
22:08 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծեծի ենթարկված օտարերկրացին հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com