Ներքին 1 տարի առաջ - 14:33 08-06-2025

Վիճաբանություն՝ Երևանում․ մասնակիցներից 2-ը դանակով հարվածել են մյուսի տան դարպասին․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Այծեմնիկ Ուրարտու փողոցում անհայտ անձինք մեծ դանակներով եկել են, որ հարվածեն քաղաքացուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները տեղում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07։30-ի սահմաններում, նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 30-ամյա Սամվել Վ․-ի, 55-ամյա Տիգրան Դ․-ի և 39-ամյա Արտավազդ Մ․-ի միջև, որի ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և Սամվել Վ․-ն ձեռքով հարվածել է Տիգրան Դ․-ի դեմքին, դիմել փախուստի, որից հետո վերջինը և Արտավազդ Մ․-ն մոտեցել են Սամվել Վ․-ի տան դարպասին, իրենց մոտ եղած դանակով հարվածել են դարպասին։

Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները նշված անձնաց հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը